Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#02 (867) 19.01.2011 – 26.01.2011

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երկրի ղեկավարի նստավայրում զինծառայողներին և ազատամարտիկներին շնորհավորել և հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևները:
Նախագահը խորապես արդարացված է համարել հայկական բանակի նկատմամբ մեր ժողովրդի հավատն ու հարգանքը.  «Ուսադիր կրելն ու Հայրենիքին ծառայելն իսկական տղամարդու գործ է, իսկ ուսադիր կրելն ու Հայրենիքին լա՛վ ծառայելը` շատ պատվաբեր»,-ընդգծել է Հանրապետության ղեկավարը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար զինված ուժերի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին:

«Սիրելի՛  հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Հայկական կանոնավոր բանակի արժեքն ու նշանակությունը ակնհայտ է բոլորիս համար, հատկապես` մեր օրերում: Այս մասին ինչ էլ ասենք, որքան էլ խոսենք, քիչ կլինի: Այսօր առիթ է հիշելու նրանց, ովքեր տևական խզումից հետո վերստեղծեցին Հայաստանի զինված ուժերը: Պատերազմական ու ճգնաժամային բարդագույն իրավիճակում մեր ժողովուրդը կատարեց պատմական ու անշրջելի […]

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆ Է»

Բանակի տարին չի սկսվում եւ չի ավարտվում։ Այնպես, ինչպես չի սկսվում ու չի ավարտվում հայրենասիրությունը։ Այս անգամ կասեմ՝ բանակի տարին բաղկացած է 365-366 անկրկնելի եւ գեղեցիկ օրերից։ Բանակի յուրաքանչյուր օրը ծնունդ է։ Օրը ծնվում է՝ իր հետ բերելով իր գեղեցկությունը, իր հոգսը, իր տագնապը։ Այն, ինչ երեկ գյուտ էր, այսօր դառնում է սովորական մի բան։ Այս ծննդյան շարժման մեջ բանակի երեկվա տեսքը չի գոհացնում մեզ։ Հենց այս անբավարարվածության զգացումով էլ աչքը բացում են բանակը եւ նրա պատասխանատուները։ Եվ ամեն ինչ սկսվում է զրոյից։

ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅՈՒՆ

* Ս.Բլանկ. «Առաջին հարձակումից հետո Ադրբեջանը կպարտվի»: * Երկիրն անցյալ տարի հայտնվել էր սովի եզրին: * Արտասահմանում սովորող ադրբեջանցիները չեն ուզում վերադառնալ: ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ԴԺՎԱՐ Է Ադրբեջանի զինված ուժերում շարունակվում են արտակարգ պատահարները: Անցյալ շաբաթ տարբեր զորամասերում ինքնասպան են եղել զինծառայողներ Նուրլան եւ Թելման Սաֆարովները: Առաջինը զորակոչվել էր երկուսուկես ամիս առաջ: Միջադեպերից ոչ մեկի պատճառը […]

ԿՈՆՖՈՒՑԻՈՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Կոնֆուցիոսը (անվան բուն չինական ձեւը՝ Կուն Ցյու) Չինաստանի առաջին մեծ մտածողն է (551-497մ.թ.ա.)։ Նրա անունը Հին Չինաստանի հոգեւոր եւ մշակութային միասնության խորհրդանիշն է։
Ներկայացված հատվածները քաղված են Կոնֆուցիոսի «Զրույցներ» գրքից։ Կարելի է ասել, որ նրա գաղափարների ամենաամբողջական երկը հենց այս գիրքն է։
Մարդկային վարքի հիմքը Կոնֆուցիոսի կարծիքով նրա դիրքն է ընտանիքում եւ հասարակության մեջ։ Ըստ նրա՝ կառավարել նշանակում է բարի գործ կատարել եւ յուրաքանչյուր մարդու պետության մեջ տալ այն տեղը, որին նա արժանի է։ Կոնֆուցիոսը համոզված է, որ պետության նկատմամբ ժողովուրդը հավատ պետք է ունենա, հակառակ դեպքում այդ պետության գոյությունն անհնարին է։

ՔԱՋԻ ԼԵԳԵՆԴԸ

Սամվելը հզոր էր, խիզախ, առնական, նա զերծ էր կենցաղային խորամանկությունից։ Սամվելին անհնար էր չսիրել։ Նրա ընկերներին, ծանոթներին թիվ ու սահման չկար։ Սամվելի բնավորության ամենավառ գիծը մարդասիրությունն էր։ Երբ նրանից օգնություն էին խնդրում, երբ նրան դիմում էին զանազան հարցերով, ու Սամվելը ամեն գնով փորձում էր օգնել, զարմացած հարցնում էի՝ ո՞վ է՝ ընկե՞ր է, բարեկա՞մ է… (որովհետեւ միայն ամենահարազատ, ամենամտերիմ մարդու համար կարելի էր այդքան չարչարվել)։ Այդպիսին էր Սամվելը։ Որտեղ մի կարիքավոր կար, Սամվելը կողքին էր։ Այնքան շռայլ էր, այնքան վեր էր նյութապաշտությունից, մանրախնդրությունից։