Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#43 (858) 3.11.2010 – 10.11.2010

Հոկտեմբերի 31-ը երկու զինվորի մայր Ալիս Մանուկյանի ծննդյան օրն է։ Նրա կրտսեր որդին՝ սերժանտ Սերոբ Մանուկյանը, մոր ծննդյան օրը շնորհավորել է բանակից ուղարկված նամակով։

ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

Ճանապարհը մի հենակետից մինչեւ մյուսը երկար չէ, բայց վտանգավոր է։ Ապահովության համար կրկին առաջանում են փոս ճանապարհներով։ Երբ տեղ հասանք, նոր հերթափոխի զինվորներն արդեն ընդունել էին մարտական հերթապահությունը։ Գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ա. Գասպարյանը հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Սարգիս Պեպանյանին հարցրեց մարտական խնդիրը։ Լիարժեք պատասխան ստանալուց հետո գումարտակի հրամանատարն սկսեց ստուգել կացարանի եւ օժանդակ շինությունների մաքրությունը, զենք-զինամթերքի, սննդի պահպանման վիճակը, կապի աշխատանքը եւ այլն։
Քիչ անց ծանոթանում, զրուցում ենք ամենավտանգավոր հենակետերից մեկի պահապանների հետ։

Ադրբեջանի նման հակառակորդ ունեցողը միշտ պետք է պատրաստ լինի սադրանքների: Այս առումով մենք անակնկալի չենք եկել: Ավելին, թշնամու ոչ մի ոտնձգություն անպատիժ չի մնացել: Հատուկ նշանակության մեր բոլոր ստորաբաժանումները մասնակցել եւ մասնակցում են հակառակորդին արժանի պատասխան տալու գործողություններին եւ դրանց պատրաստ են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: