Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՄՈՌԱՑՎԱԾ ՇԻՐԻՄՆԵՐ

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո բազմաթիվ ռազմագերիներ դեռ երկար մնացին ԽՍՀՄ-ում: Նրանց աշխատուժն օգտագործվեց վերաշինելու, վերակառուցելու այն, ինչը ժամանակին իրենք ավերել ու ավերակել էին:
Հայաստանի տարածքում ռազմագերիների 10-13 ճամբար է գործել` Երևանում, Կիրովականում, Լենինականում, Սպիտակում: …Ռազմագերիները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ էին` բժիշկներ, շինարարներ, դերձակներ, բայց նրանց հիմնականում կարելի էր տեսնել շինհրապարակներում, կառուցում էին տներ, ճանապարհներ (Հաղթանակի կամուրջ, Սևանի հոգեբուժարանի շենք, «Դինամո» մարզադաշտ, Ալյումինի գործարան…):

ԻՄԱՍՏԱԼԻ ՈՒ ԲԱՐԵՀՈՒՆՉ

Տերմինների թարգմանությունը շատ բարդ ու պատասխանատու գործ է։ Շատ կարևոր է ընտրել թարգմանվող տերմինի ճիշտ համարժեքը, որը կարտացոլի բառի ամբողջ և իսկական իմաստը: Ռազմական գրականություն թարգմանելիս թարգմանիչը պետք է շատ լավ տիրապետի ոչ միայն երկու լեզուներին, այլև զինվորական բառապաշարին: Տերմինները պետք է չունենան հոմանիշներ և զուգահեռներ: Եվ պետք է հավատարիմ լինեն բառի ռազմական բովանդակությանը:

ԵՐԿՐԱՊԱՀԻ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ՎԱՍՏԱԿԸ

Մայիսի 8-ին նշվեց Երկրապահի օրը: Տոնական միջոցառումներ տեղի ունեցան ոչ միայն Երևանում, Ստեփանակերտում, ՀՀ և Արցախի մարզերում ու համայնքներում, այլև սփյուռքում: Էջմիածնի Մայր տաճարում և Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվել է սուրբ պատարագ` ազատամարտի զոհերի հոգիների հանգստության համար:

ՍԱ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷ

Իմ սիրելի՛ ժողովուրդ
Շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:
1945 թ. Մայիսի 9-ին խորհրդային ժողովուրդը հաղթանակի դրոշը ծածանեց Գերմանիայի սրտում՝ Բեռլինում: Այն ժամանակներում Խորհրդային Միությունը մեծ երկիր էր: Բոլոր ժողովուրդները հավասար իրավունքներ ունեին, եւ նրանց դերը Հաղթանակի կերտման գործում համարժեք գնահատականի էր արժանանում: Այն ժամանակներում մարդկանց գնահատում էին ոչ թե ըստ ազգային պատկանելության, այլ արժանիքների:

ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԱՆՈՑ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին, երբ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովուրդն ու իշխանությունները կենտրոնացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյա հոբելյանը, Շուշիի ազատագրման օրը, ինչպես նաև մայիսյան մյուս տոները հավուր պատշաճի նշելուն, ազգային բանակի զինծառայողները չթուլացնելով զգոնությունը, վստահորեն իրականացնում են պետական սահմանի պահպանությունը, զորավարժությունների և պարապմունքների միջոցով կատարելագործում մասնագիտական գիտելիքները, մարտավարական հմտությունները, մի խոսքով` շարունակում են բանակաշինության չդադարող գործընթացը:

ԹՈՒՐՔԵՐԻ ՄՏԱՍԵՎԵՌՈՒՄԸ

2015 թ. ապրիլի 25-ին թուրքական «Հյուրիեթ» թերթում հրապարակված հարցազրույցում թղթակիցը հարցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, թե արդյոք Հայաստանը տարածքային պահանջներ ունի՞ Թուրքիայից: Ստորև ներկայացվում է «Հյուրիեթ»-ում նախագահ Սարգսյանի պատասխանի թուրքական տեքստի իմ թարգմանությունը.

ՕՍՄԱՆՅԱՆ ՈՍԿՈՎ ԳՆՎԱԾ ՊԱՊՍ

Երբ Երևանից առաջին անգամ գնացի Լիբանան, 1991 թվականն էր: Պատերազմը նոր էր ավարտվել: Բեյրութում փլատակների մեջ փոքր Փարիզը չտեսա (Բեյրութը հաճախ են համեմատում Փարիզի հետ` անվանելով Արևելքի Փարիզ), բայց ավելի ցնցող բան տեսա` փոքրիկ Հայաստան: Զգացողություններս խառն էին` մանկությունից լսած, բայց չտեսած ազգականներ, անսովոր հայերեն, միայն հայերեն գրված խանութների ցուցանակներ, որ այդ տարիներին և հիմա էլ Հայաստանում այդքան հաճախ չես հանդիպի: Անթիլիասի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի մտա, Դեր Զորից բերված ոսկորները սարսափազդու էին, սոսկումով նայում էի, և միայն մի միտք էր ուղեղս մուրճի պես զարկում` ո՞րն է արդարությունը: