Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ԵՍ 21 - ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԵՄ

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում 2004թ.-ին «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Կինոփառատոնի կազմակերպիչներն են` փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը: 2005թ.-ից փառատոնի նախագահն է համաշխարհային ճանաչում վայելող, ծագումով հայ կանադաբնակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ վիեննական համաձայնությունը և պատժամիջոցների վերացման հեռանկարը դրականորեն է գնահատվում երկրների մեծամասնության կողմից: Վերլուծելով իրավիճակը՝ ես հաջողությունը կբաժանեի տնտեսական և քաղաքական մասերի: Կասկածից դուրս է, որ տնտեսական տեսակետից Իրանը լրջագույն առավելություններ է ձեռք բերում. եթե այս երկիրը տասնամյակներ շարունակ պատժամիջոցների առկայությամբ կարողացել է ինքնաբավ և դինամիկ զարգացող տնտեսություն ստեղծել, ապա պատժամիջոցների վերացումը կարող է խթանել այս խոշոր տերության հետագա աննախադեպ զարգացումը:

ՆՐԱՆՔ ԵՐԿԻՐՆ ԻՐԵՆՑ ՈՒՍԵՐԻՆ ԵՆ ՊԱՀՈՒՄ

Պարզապես, մի բան պիտի հասկանանք, որ թշնամիներով շրջապատված, սահմանամերձ լինելը մարդկանց ստիպում է արիանալ, ավելի լավ հասկանալ ազատության գինը: Թուրքի ոտքը Տեղ գյուղ չի մտել: Ասեք՝ ես ինչպես չհպարտանամ այս փաստով: Լենկ Թեմուրը նվաճելով հասավ Տեղ եւ Խնածախ գյուղերի մատույցներին, գրավեց հարեւանությամբ գտնվող Մինքենդ գյուղը (որն իր նվաճած հազարերորդ գյուղն էր, գյուղի անունը թարգմանաբար այդպես էլ կոչվում է՝ հազարերորդ գյուղ), բայց աշխարհիս տիրակալը չկարողացավ Տեղ եւ Խնածախ գյուղերը մտնել: Ես ինչպես չհպարտանամ իմ Բաղդասար պապով, որը, լսելով Արեւմտյան Հայաստանում թուրքերի վայրագությունների մասին, ջոկատ կազմեց ու մեկնեց՝ պաշտպանելու իր հայրենակիցներին: Նա իր ջոկատով զոհվեց, ու բոլորը թաղված են Արեւմտյան Հայաստանում:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐԸ

1968թ. մայիսի 21-ին ԱՄՆ-ում Տ.Տ. Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետը այցելում է Մոնթեբելոյի «Բեւերլի» հիվանդանոցում բուժվող Միսաք Թոռլաքյանին, որը 1921թ հուլիսի18-ին Պոլսում սպանեց Բաքվի հայության գլխավոր ջարդարար Ջիվանշիրին։
Վեհափառը հիվանդի անկողնու մոտ աղոթում է նրա շուտափույթ ապաքինման համար։ Վեհափառի այցելությունն ու աղոթքը մեծապես մխիթարում են արդեն 80-ամյա վրիժառուի հայրենակարոտ սիրտը։ Իսկ թուրք հյուպատոսը բողոքում է, որ հոգեւոր առաջնորդը օրհնում է «ահաբեկչին»։

ՎՈՒՐԳԱՎԱՆ

Վուրգավան գյուղը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանի հարավում, Բերձորից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա։ Գյուղն ազատագրվել է Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1993 թ.։ Առաջին անգամ, երբ լսեցի Վուրգավան գյուղի անունը, հարց առաջացավ՝ ինչո՞ւ Վուրգավան, որտեղի՞ց է ծագում գյուղի անունը։

ՄԵՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ

Սարգիս Միքայելյանին ծանոթացա, երբ դեռեւս նոր էի նշանակվել «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր:
Աշխատասենյակ մտավ զվարթ դեմքով տարաշխարհիկ մի տղա եւ ասաց, որ բանաստեղծություններ է բերել: Ասացի` դիմեք պոեզիայի բաժնի վարիչին, ասաց` չէ, շե՛ֆ ջան, ուզում եմ, որ Դուք կարդաք:
Խոսքն ու վարմունքն այնքան անբռնազբոսիկ էին ու անկեղծ, որ ծիծաղելով ասացի` տուր, տեսնեմ: Բանաստեղծությունները ձեռագիր էին: Մասնագիտությանս բերումով բազմաթիվ ձեռագրեր էի կարդացել եւ հեշտությամբ իր գիրն էլ կարդացի:
Հիմա լավ չեմ հիշում երկու, թե երեք բանաստեղծություն ընտրեցի: Այնուհետեւ դրանք տպվեցին «Գարուն»-ում:

ԵՐԲ Է ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ...

Գաղտնիության ռեժիմի պատշաճ պահպանումը հակառակորդին զրկում է զինված ուժերի մասին հավաստի տեղեկատվություն ունենալու, հետևապես` ուժերի հարաբերակցությունը պարզելու, ռազմական գործողությունները հստակ պլանավորելու հնարավորությունից: