Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՆԱՏՕ-Ի ՇԱՐԺԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

Հունիսի 6-ից 10-ը Հայաստանի Հանրապետությունում էր ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը: Խմբի անդամները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում: Ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կարևորվել է ռազմական ոստիկանության աշխատակիցների վերապատրաստումը ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցներում` ներգրավումը խաղաղապահ ստորաբաժանումներում:

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին տեսակապի միջոցով մասնակցել են բանակային զորամիավորումների, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի զինված ուժերի փոխհագործակցության ու գործողությունների համադրման շրջանակում ներկայացված պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել զինված ուժերի կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք-հանդիպում: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը տվել է անհրաժեշտ բացատրություններ մրցույթների կազմակերպման վերաբերյալ և պատասխանել մրցույթների հնարավոր մասնակիցների հարցերին:

ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

Օրերս ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էին այցելել Ռուսաստանի հայերի միության անդամներ, ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Գևորգյանն ու համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը: Այցելության նպատակը զինվորական հոսպիտալին Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ձեռք բերած ժամանակակից ռեանոմոբիլն ու բժշկական սառնարանը հանձնելն էր:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին:

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՊԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՆԻՍՏԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների անվտանգության խորհուրդների պատվիրակությունների ղեկավարներին և կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, որոնք Երևան են ժամանել անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստին մասնակցելու նպատակով:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ

Հունիսի 8-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմի հետ: Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների ծիրում կարևորել է հասարակական խորհրդի կատարած աշխատանքի շարունակականությունը: