Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԻՐԱՆ

Հունիսի 14-17-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է

Բանակի շարքերը մոտակա օրերին կհամալրեն հարյուրավոր նորակոչիկներ: Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ներկայացուցիչները զորակոչի նախաշեմին իրավական իրազեկման միջոցառումներ են անցկացնում մայրաքաղաքում ու մարզերում: Զինակոչիկների և նրանց ծնողների հետ հանդիպումների ժամանակ հորդորվում է զորակոչի ընթացքում զերծ մնալ անօրինականություններից, զարտուղի գործարքներից, ընդգծվում է, որ ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ ԳՇ ղեկավարության կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որոշում եմ՝ Գնդապետ Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ:

ՆԱԽԱՆՇՎԵԼ ԵՆ ԱՊՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ 2017Թ. ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հունիսի 15-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) հերթական նիստին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:

ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Հունիսի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև երկու պետությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր:

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔ

Իհարկե, խաղաղ պայմաններում պատերազմական հնարավոր բոլոր սցենարները լիովին կանխատեսելը կամ բոլոր խնդիրների լուծումները գտնելն անհնար է: Որքան էլ փորձենք ուսուցման գործընթացը հնարավորինս մոտեցնել մարտական իրավիճակին, իրական հակառակորդի բացակայության պայմաններում գործնական ուսուցումը չի կարող ամբողջապես փոխարինել մարտական գործողությանը: