Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Երևանի տնտեսագիտական համալսարան: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է ապրիլյան մարտական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված լսարանի բացման հանդիսավոր արարողությանը:

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են 2016 օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները: Հանդիսավոր ընդունելության ընթացքում հայ մարզիկներին ու մարզիչներին հայտնելով իր երախտագիտությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հայ ժողովուրդն այսօր ոչ միայն առօրյա կյանքում կամ առաջնագծում, այլև միջազգային մրցաշարերում է փաստում իր բարոյակամային հատկանիշների, վճռականության և ուժի մասին:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներին: Ողջունելով հյուրերին ՀՀ ՊՆ վարչական համալիրում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ անգնահատելի է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին կամավոր զինվորագրված հայորդիների դերակատարությունը ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 9-ին անցկացվել է նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների և զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված սեմինար-քննարկում:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության հրավերով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ Ռազմաարդյունաբերական կոմիտեի պետ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կիելցե քաղաքում անցկացվող ռազմաարդյունաբերական 24-րդ միջազգային ցուցահանդեսին (MSPO):

ԱՄՓՈՓՎՈՒՄ Է ՍՏԱՆՁՆԱԾ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Լոնդոնում անցկացվող ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը:

ՀՀ ՊՆ 1-ԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄ

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է երկօրյա շտաբային մարզում, որի նպատակն էր ստուգել զորամիավորման կառավարման համակարգի վիճակը, կառավարման մարմինների պատրաստության աստիճանն ու զորքերի կառավարման ապահովման ունակությունները: