Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՂԹՈՂԸ. ՏԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Արցախի բանակի լավագույնի կոչումը 2016 թվականի արդյունքներով վաստակել է արևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող պաշտպանական շրջանը: Փոխգնդապետ Տարոն Քոչարյանին հանդիպելու մի նոր առիթ է:

ՀԱՂԹԱԿԱՆ ԹՌԻՉՔԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ

Երկրի օդային տարածքների պահպանությունը հայկական բանակի առաջնահերթություններից է: Մեր երկնքի խաղաղությունն ու պաշտպանությունը միայն բարեհաջող թռիչքներն ու վայրէջքները չեն:

ԿՅԱՆՔԸ` ԻՆՔՆԱԹԻՌԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ

Մանկությունը մի մեծ ու լի պարտեզ է: Ու այդ պարտեզից հեռանալիս մենք անպայման մի կարեւոր, շատ կարեւոր բան ենք վերցնում, որ ամբողջ կյանքում մնում է մեզ հետ: Սրանք իմ խոսքերը չեն, ինչ-որ գրքում եմ կարդացել: Ու հիմա պատմում եմ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանին:

«ՀԱՅՏԵՔ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ ջանքերով մարտի 16-ին «ՀայՏեք» կենտրոնում տեղի է ունեցել գիտագործնական համաժողով, որի շրջանակում ռուսական Positive Technologies ընկերության մասնագետները ներկայացրել են կիբեռանվտանգության, օպերացիոն և տեղեկատվական համակարգերի պաշտպանվածության և ստանդարտների համապատասխանության ու գնահատման նոր մոտեցումները:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պլանավորման ու քաղաքականության վարչության պետի տեղակալ, դերծովակալ Ռոբերտո Քիամաչելլայի համանախագահությամբ անցկացվել են հայ-իտալական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները, որի ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցության 2016 թվականի արդյունքները:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԵՏ

«Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառումը ՀՀ զինված ուժերում» ԵԽ ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի հանդիպումը կարիքների գնահատման փորձագիտական խմբի հետ:

«...ԹՈՂ ԱՄՐԱՑՆԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Մութն արդեն ընկել է: Հյուսիսարեւելյան զորամասը տարրալուծվել է իրիկնային աղջամուղջի մեջ: Հրամանատարի աշխատասենյակից ամբողջ տեղանքն ափիդ մեջ է, մերձակայքում՝ ոչ մի բնակավայր, ոչ մի լույս, միայն` անտառ ու լեռ: Թեև ուշ ժամ է, զորամասում աշխատանքային եռուզեռ է: