Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՎԱԳ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվարի 27-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԲՐԻԳԱԴ

Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանին։

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ

Պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԻՐԱԿԼԻ ՉԻԿՈՎԱՆԻԻ ՀԵՏ

Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՎԱԳ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Այս շաբաթ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբերի ատեստավորման գործընթացը։

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԵՎ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԼԸԿՈՐՆՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր։