Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։

ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՌԱՄՍՅԱ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օգոստոսի 31-ին այցելել է Հատուկ զորամիավորում, հանդիպել եռամսյա հավաքի մասնակիցների հետ։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԶՈՐԱՄԱՍԵՐ

Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային շրջայց է կատարել մի շարք զորամասեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպման և օրվա կարգացուցակով նախատեսված մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքին։

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՁԵՎԸ

Օգոստոսի 30-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Մասնակիցները երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է հինգական փամփուշտ: Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ղազախստանի զինվորականները:

ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁ

5-րդ զորամիավորման կազմավորման 23-րդ տարեդարձը նշվել է հանդիսավոր միջոցառմամբ։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել զինվորական երդման հանդիսավոր արարողություն։

ԵՌԱՄՍՅԱ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՅՎԵԼ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

Օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման զորամասերը համալրած պահեստազորայինները համապատասխան հանդերձանքով և զենք-զինամթերքով տեղակայվել են նախատեսված վայրերում։