Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԱԼԻՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՈՒ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ

Ֆրանս-գերմանական միավորված ռազմական խմբերի ստորաբաժանումները կուղղվեն Մալի: Այդ մասին, ինչպես հաղորդում է News.am-ը, խոսվում է վերջնական կոմյունիկեում, որն ընդունվել է Փարիզում Անվտանգության ու պաշտպանության հարցերով Ֆրանսիա-ԳԴՀ խորհդրի նիստի արդյունքում:

ՉԻՆԱՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՏԱՆԿԵՐԻ ՄԵՋ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ

Տանկերը, որոնք ստեղծվել են չինական բանակի համար մի քանի տասնամյակ առաջ, չափերով շատ փոքր են ու նեղ ժամանակակից բանակի զինծառայողների համար: Նման եզրակացության են հանգել 2009թ.-ից սկսված հետազոտության արդյունքների հիման վրա: Նպատակը, ինչպես հաղորդում է News.am-ը, զինծառայողների ֆիզիլոգիական հատկությունների ուսումնասիրումն էր:

ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ՓՈԽԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն աշխատանքից հեռացրել է Գլխավոր շտաբի պետ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Զամանային ու նրա փոխարեն նշանակել է Յուրի Իլյինին: Ավելի վաղ Յուրի Իլյինը զբաղեցնում էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնը:
Ինչպես հաղորդում է News.am-ը, աշխատանքից հեռացված Վլադիմիր Զամանան նախագահի մեկ այլ հրամանով նշանակվել է Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանության ազգային խորհրդի քարտուղարի տեղակալ:

ԱԲԲԱՍՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ԴԱՐՁՆԵԼ ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻ ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հանդես է եկել նախաձեռնությամբ ` Երուսաղեմը դարձնել իսրայելցիների և պաղեստինցիների ընդհանուր մայրաքաղաք, ինչը կտեղավորվի պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջնական կարգավորման համատեքստում:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2014թ.-ին ավելացնել բանակում պայմանագրային զինծառայողների թիվը: Այս մասին, ըստ tert.am-ի. տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ ռազմական աղբյուրների հղումով։
Պայմանագրայիններին հանձնվելու է ռազմական տեխնիկա։ Նրանք նշանակվելու են կրտսեր հրամանատարական պաշտոններում և անմիջական կապի մեջ են լինելու անձնակազմի հետ։
Զինված ուժերում կարծում են, որ այդ կերպ կբարձրանա զինծառայության որակը, իսկ դժբախտ դեպքերը կհասցվեն նվազագույնի։
Ադրբեջանի ՊՆ-ից տեղեկացրել են, որ 2013թ.-ից դիմում են զինված ուժերում պայմանագրային հիմունքներով ծառայող ցանկացող քաղաքացիներին։

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՆ ԶԻՆԵԼ Է ՆՈՐԱԳՈՒՅՆ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՎ

Ուկրաինայի «Լուչ» պետական ձեռնարկությունը Ղազախստանի ռազմածովային ուժերի համար հերթական սպառազինությունն է տեղափոխել: Նրանց շարքում կա «Արբալետ-Կ» զենիթահրթիռային համալիր «Բարիեր ՎԿ» ծովային հրթիռային կառավարման սպառազինություն:

ԻՐԱՆԸ ՊԱԿԻՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՆԵՐԽՈՒԺՄԱՄԲ

Իրանի ներքին գործերի նախարար Աբդուլրեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ իր երկրի զորքերը կարող են ներխուժել Պակիստան և Աֆղանստան` ավելի վաղ անհայտ Jaish al-Adl խմբավորման կողմից պատանդ վերցված իրանցի սահմանապահներին փրկելու համար:
Ըստ News.am-ի, Թեհրանն արդեն դիմել է Իսլամաբադին և Քաբուլին` խնդրելով «արագ» պարզել իրավիճակը և տուն վերադարձնել առևանգված իրանցի հինգ սահմանապահներին: