Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Գնդապետ Ա. Տոնոյանի հրամանատարությամբ գործող զորամասում մի տեսակ առանձնահատուկ, հարգալից վերաբերմունք կա հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Ստեփան Ալեքսանյանի նկատմամբ:
-Եթե սպաների մեջ կա մեկը, որ օրինակ կարող է լինել մյուսների համար, ապա, իհարկե, կապիտան Ստեփան Ալեքսանյանն է,- ասաց հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը:

ԵՐԲ ՔԵԶ  ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ...

Դժվարին պահերին մշտապես կողքիս է եղել իմ գործընկերն ու կյանքի անբաժան ուղեկիցը՝ Գոհարը։ Նրա ներկայությունն ինձ պայքարելու, դիմանալու մեծ ուժ է տվել… Եվ հետո… աշխատանքիս ընթացքում ոչ մի պահ անգամ չեմ մոռացել իմ հայրենիքը։ Ինձ համար նպատակը վեր է եղել ամեն բանից։ Այդ նպատակը երբեք ինձ թույլ չի տվել թուլանալ, տրտնջալ, հուսահատվել… Այսպիսին է հետախույզի աշխատանքը. բոլոր ցավերի դեմ նա միայն մի դարման ունի՝ նվիրում։

ՎՐԱՑԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԵՐ

Եթե մենք տարածաշրջանը դիտարկենք նեղ առումով (հարավկովկասյան երեք պետություններ), Վրաստանը տարածաշրջանային լիդեր դառնալու հավակնություններ չունի: Բնակչության թվաքանակով, տնտեսական հնարավորություններով, Ադրբեջանը, անշուշտ, ուներ այդ դերն ստանձնելու բոլոր նախադրյալները, բայց քանի որ Ադրբեջանը պարտություն է կրել Արցախյան պատերազմում, ստիպված է սահմանափակել իր ռազմաքաղաքական հավակնությունները: Հետեւաբար` Վրաստանը նաեւ շնորհիվ ղարաբաղյան չլուծված հակամարտության դառնում է կովկասյան կենտրոն:

ՈՒԿՐԱԻՆԱ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ

Հայերը հաստատվել են Արևմտյան Ուկրաինայում կամ Գալիցիայում դեռ XII-XIII դարերում: Ըստ հայկական պատմագիրների` նրանց մի մասը ներգաղթել էր Անիից և Շիրակից: XV-XVI դարերում գաղութներ են հիմնադրվել Սնյատինում, Չերնովցիում, Յազլովեցում, Խոտինում, Բարում, Կուբացիվցիում, XVII դարում` Բերեժանիում, Զոլոչևում, Ստանիսլավում (ներկայիս Իվանո-Ֆրանկովսկ), Գալիչում, XVIII դարում` Սատանովում, Տոլչինում, Յուզեֆգրադում, Ռաշկովում, Օբերտինում: Բացի այդ` հայեր կային Ժիտոմիրում, Կանևում, Վիննիցայում, Ուժգորոդում, Կրեմենեցում: Հայերը ունեցել են ներքին ինքնավարություն` իրենց վարչական մարմիններով, հայկական դատարաններ, որոնք ղեկավարվում էին Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հիման վրա կազմված և տեղական պայմաններին հարմարեցված դատաստանագրքով: Հայերն այստեղ ծավալել են շինարարական լայն աշխատանք, կառուցել են եկեղեցիներ, դպրոցներ:

ՄԵՐ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը փետրվարի 27-ին Եռաբլուր պանթեոնում հանդիսավորությամբ նշեցին Սուրբ Վարդանանց տոնը: Հոգևոր և ազգային մեծ տոնակատարությանը մասնակցում էին բազմաթիվ ուսանողներ Հայաստանի տարբեր ուսումնական կրթօջախներից, երիտասարդներ, զինծառայողներ, ազատամարտիկներ, մշակույթի գործիչներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամներ, Եռաբլուրում ննջող հերոս հայորդիների ծնողներ ու հարազատներ:

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՐՈՆՈՂԸ

Նա երկնքից չէր իջել, գալիս էր իր տոհմիկ հորական տնից, հայրենի Արարատ գյուղից, ուր աչք էր բացել սուրբ լեռան պատկերի առաջ, եւ բովանդակ հայության նման լեռը տպվել էր նրա գիտակցության մեջ, որպես գերեվարված հայրենիքի խորհրդանիշ, որից դանդաղ մխում էր վրեժխնդրության վճիռը։ Նա ապրում էր իր պարզ երիտասարդությունը՝ մարզաշխարհի հրապույրներով, կեսախինդ վարքագծով, իսկ ավելի շուտ՝ սիրտն ու միտքը գրականությանը հանձնած։ Մինչ իրական պատերազմի դաշտ մտնելը, Վազգենն արդեն իր պատերազմն սկսել էր պատմվածքներում ու հոդվածներում՝ կռիվ տալով դավաճանների դեմ, երկիրն ու նրա պատիվը ոտնակոխ անողների դեմ, ազնիվ հրճվանքով պանծացնում էր խենթ անհաշտներին, երազողներին, հայրենիքի համար զենք շարժողներին, վճռական ու անվախ սրտի տեր մարդկանց։ Նա թղթի վրա ազնիվ ու անխարդախ մելանով գծել էր սեփական պատկերը, հայտնել իր ով լինելը։

ԵՐԲ ՔԵԶ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ

Մեր ժամանակների ամենից երևելի կանանցից մեկն անտարակույս Գոհար Վարդանյան-Փահլևանյանն է՝ համաշխարհային հետախուզության լեգենդ, ծպտյալ հետախույզ Գևորգ Վարդանյանի այրին: Կին, որ գրեթե կես դար ամուսնու հետ միասին կիսեց աշխարհի խոշորագույն տերություններից մեկի հետախույզի բարդ ու վտանգավոր, ծանր ու դժվարին կյանքը` անանց փառք բերելով իր հայրենիքին, հայ մարդուն ու հայ կնոջը: