Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԱՄՊԵՐԻՑ ՎԵՐ...

Ամառ է, բայց սարերը ձյունոտ են: Համատարած ամայության մեջ, դիրք տանող կածանի ճերմակության վրա զինվորական կոշիկների հետքեր կան միայն: Բռնցքաչափ կարկուտը կիտվեց, դարձավ ձյուն, ձուլվեց սարերի լանջն ի վար փռված ամպերին:

ՀՈՂՆ ԱՄՈՒՐ Է ԻՐ ԶԻՆՎՈՐՈՎ

«Ինքնաձիգով հայուհին» hայտնի ֆոտոլրագրող, պատերազմի վավերագրող Օլեգ Կլիմովի ամենահայտնի լուսանկարներից է: Այն տպագրվել է արտասահմանյան բազմաթիվ թերթերի շապիկներին, Ռուսաստանում «Պարզապես պատերազմ» խորագրով ֆոտոցուցահանդեսի գլխավոր նկար ճանաչվել՝ ստանալով երկրորդ անվանումը՝ «Կալաշնիկովով Տիրամայրը»:

ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆ Է

Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ զինված ուժերի տարածքային ստորաբաժանումներում և հանրապետական հավաքակայանում զորակոչային աշխատանքներն ընթանում են խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով:

ՄԵԿ ՕՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

Մարտական հենակետի ավագը տարիքով ամենակրտսերն է։ Սա է իրականությունը, և որքան էլ տարօրինակ հնչի՝ բնորոշում է մեր բանակի անգերազանցելի ներուժը։ Դավիթ Թադևոսյանը զինվորական ծառայությունից հետո, զորացրվելուն պես վերադարձավ բանակային կյանք, այս անգամ, պայմանագրային տղաների շարքը համալրելու։

ԴԱՐՉՆԱԿԱՆԱՉԱՎՈՒՆ ԱՐՎԵՍՏ...

Մեր բանակում ստեղծագործող, բազմաշնորհ զինվորները քիչ չեն: Զորամասերում շրջելիս հաճախ ենք հանդիպում «դարչնականաչավուն արվեստի»՝ այսպես ասած՝ բանակում զինվորի ձեռքով ստեղծված-արարված գործերի՝ քանդակներ, փոքրիկ մատուռներ, գեղանկարներ…

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ ԲԱՆԱԿԻՆ

Զրույց ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանի հետ