Ազգային բանակ
Զինված ուժերի արդիականացման նոր փուլի համատեքստում, խիստ կարևորելով համապատասխան զինվորական մասնագետների պատրաստության գործընթացի արդյունավետ և նպատակային կազմակերպումը, լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում հատկապես ուսումնական զորամասերի կրթական ծրագրերում, ուսումնամեթոդական նյութերի մշակման, մատուցման, յուրացման և կիրառման, ստուգման և այլ ընթացակարգերում։
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Միշա Աբրահամյանն արդեն մեկ տարի երկու ամիս է, ինչ ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։
Կապիտան Մակյանն արդեն մի քանի տարի ծառայում է զինված ուժերում, ուսումնական զորամասերից մեկի երկրորդ վաշտի երրորդ դասակի հրամանատարն է, պատրաստում է հրաձգային ջոկի հրամանատարների, որոնք ապագայում պետք է դառնան դիրքի ավագներ:
Փոխգնդապետ Կարեն Գասպարյանը երկու տասնամյակից ավելի զինված ուժերում է։ 15 տարեկան էր, երբ ընդունվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Այնուհետև վճռեց ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ մոտոհրաձիգի մասնագիտությամբ։
Զինծառայող կանայք աչքի են ընկնում առաջին հերթին իրենց պատրաստակամությամբ, համբերատարությամբ, վճռականությամբ… Ծառայակից կանանց բնորոշելիս հատկապես այս հատկանիշներն են առանձնացնում հենց իրենք՝ տղամարդիկ։ Եվ երևի թե պատահական չէ, որ հատկապես զինվորական տղամարդիկ նախընտրում են ծառայել զինվորական կանանց կողքին։ Եվ շատ հաճախ ծառայողական հարաբերությունների արդյունքում ընտանիքներ են ծնվում։
Կարծրատիպերը կոտրելով և իրենց ուժերին վստահ հայուհիները ընդամենը ամիսներ առաջ ծառայության են անցել զինված ուժերում՝ համալրելով կանանց հրաձգային գումարտակի շարքերը։
Գիտելիքն ամեն ինչի հիմքն է: Գիտելիքն առաջին ինքնապաշտպանական միջոցն է…Սա գիտի ուսումնական զորամաս ոտք դրած յուրաքանչյուր կուրսանտ։ Զորամասում մասնագիտական կարճաժամկետ պատրաստություն են անցնում ինչպես տանկային ստորաբաժանումների մասնագետները, այնպես էլ հրաձգային ջոկերի հրամանատարները, սերժանտները, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայող զինվորականները։