Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ը ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՕՐՆ Է

Գաղտնիք չէ, որ առաջինը ռազմաարդյունաբերությունն է ձգտում ուսումնասիրել, հնարավորության դեպքում՝ օգտագործել գիտության բացահայտումները, որի շնորհիվ բանակների զինանոցում մշտապես ի հայտ են գալիս նորանոր զենքեր, ռազմական գործողություններն ավելի արդյունավետ դարձնող սարքավորումներ։ Սակայն անցնող ժամանակի, ռազմական միջոցների առատության մեջ հրետանին չի կորցնում իր նշանակությունը։ Այն եղել ու մնում է ճակատամարտերի վճռորոշ գործոն ու դեռ պահպանում է պատերազմի աստծո տիտղոսը։

ՀԱՂԹԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ` ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿ

Զորամասի հրամանատար գնդապետ Մ.Աբրահամյանի հետ զրույցի թեման հայոց բանակի անցած ու ներկա օրերն են։ Հրամանատարի համար առավել տեսանելի են ձեռքբերումներն ու հաջողությունները։
-Անձնակազմը համալրված է հերոսական ճանապարհ անցած ազատամարտիկներով, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչներով, որոնք նույնպես ռազմական գործի մեծ փորձ և հմտություն ունեն, բարեխիղճ են, իրենց հող ու ջրին, իրենց օջախին նվիրված, մի խոսքով՝ երկրապահ։ Պայմանագրային զինծառայությունն օգնեց նաև սահմանամերձ շրջանների տղամարդկանց սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, նպաստեց, որ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կրճատվի, ինչը ամրացնում է սահմանային մեր բնակավայրերը։

«ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է»

Գնդապետ Մ.Աբրահամյանի հրամանատարությամբ գործող զորամասի անձնակազմը ներգրավված է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններում: Զորավարժության անվանումն է «ՀՀ ԶՈՒ հետ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների կազմակերպում և անցկացում»։

ԱՆՎՏԱՆԳ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանական բարեփոխումներով նախատեսված ԶՈՒ մարտունակության և մարտական պատրաստության մակարդակի բարձրացման առաջին երաշխիքը կարգապահությունն է, և այդ ասպարեզում նկատվում է էական առաջընթաց։ Իրավագիտակցության բարձրացումը (սեփական իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության գիտակցումը) նույնպես խթանեց զինծառայության անվտանգությունը։ Զորանոցաշինությունը և զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը 2008-2012թթ. փուլի էական ձեռքբերումներից էր։

8-Ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ՝ ՏԱՆԿԻՍՏԻ ՕՐ

Մեկ ամիս առաջ, երբ զրուցում էինք զորամիավորման հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ, նա վստահաբար նշեց, որ զորամասերն առանձնանում են իրենց մարտունակությամբ և գնահատման ցանկացած եղանակով կարող են արժանանալ ամենաբարձր գնահատականին։ ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունը հաստատեց զորամիավորման հրամանատարի լավատեսությունը։ ԱԱՀՈՒ հայկական հատուկ նշանակության բրիգադի բոլոր ստորաբաժանումներն էլ առաջադրանքները կատարեցին առանց թերությունների։

ԹԻԿՈՒՆՔՈՒՄ  ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Մարտական հենակետում գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ա. Իսախանյանի հետ շրջում ենք խրամուղիներով։ Այստեղ ինժեներական ծավալուն աշխատանքներ են կատարվել, խրամատները խորն են, մաքուր և համաչափ։ Հենակետից ոչ այնքան հեռու հարմարավետ կացարանն է։ Զինվորներն այստեղ ամեն ինչ արել են, որ ծառայությունը լավ անցնի։ Կացարանի բակը սալապատված է, որ անձրև օրերին ցեխ չլինի։ (Աշնան անձրևային օրերն այստեղ վաղ են սկսվում)։ Այստեղից դեպի ճաշարան, լվացարան, փոքրիկ ծխարան-զրուցարան տանող ուղիները խճապատ են։ Այս տարածքում ինչն է շատ՝ ծաղիկ-ծաղկունքը, և զինվորները վայրի գեղեցիկ ծաղիկների, կակաչների սոխուկներ են բերել, տնկել կացարանի շուրջը, անցուղիների եզրերին։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ԶԻՆՎՈՐ ՈՐԴԻՆ

Ծնողների հպարտությունը, կյանքի իմաստը իրենց զավակներն են։ Երջանիկ են այն ծնողները, ովքեր արժանավոր զավակներ են մեծացնում։ Տարոնիկցի Հովսեփյանների ընտանիքն այս առումով իրավամբ հպարտանալու տեղ ունի. զավակները մեծի հարգն իմացող են, մեծի հոգսը կիսող, ուսումնատենչ, աշխատասեր, պարզ ու շիտակ։ Խորհուրդներ ու քարոզներ այս հարկի տակ չեն հնչում, պարզապես փոքրերը դաստիարակվում են մեծերի օրինակով։