Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ, ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՇՏԿՎՈՒՄ

Զորամասերում նոյեմբերի վերջին սկսված ամփոփիչ քննությունները շարունակվում են։ Որոշ տեղերում էլ գործընթացն ավարտվել է, և լրացուցիչ պարապմունքներ են ընթանում՝ նկատված թերությունները, բացթողումները շտկելու համար։ Զորամասի մարտունակությունը զորամիավորման հանձնաժողովը ստուգեց նախորդ շաբաթվա ընթացքում։ Քննություններին նախորդած շարային ստուգատեսը չէր գոհացրել հանձնաժողովի անդամներին, և զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Կամո Քոչունցի հրամանով այն կրկնվեց դեկտեմբերի 3-ին։

ՕՐԻՆԱԿԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ

Կադրային քաղաքականությունը այն տեսակետների, սկզբունքների, կանոնների, նորմերի համակարգն է, որոնք սահմանում են անձնակազմի հետ աշխատանքի հիմնական ուղղությունները և ապահովում են մարդկային ռեսուրսի համապատասխանեցումը կազմակերպության ռազմավարությանը։

ՆԱԵՎ ՀԱՎԱՏՔՈՎ ԶԻՆԵՆՔ ԱՊԱԳԱ ՍՊԱՅԻՆ

Հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության պահպանումը դրված է հայոց բանակի ուսերին, իսկ հոգևոր անվտանգությունը պահպանում է Հայ Առաքելական Եկեղեցին: Որպես ազգի հարատևման երկու հիմնական երաշխավորներ` բանակը և եկեղեցին բոլոր դարերում էլ աջակցել են մեկը մյուսին: Վկան` հանուն հավատքի մղված բազում հերոսամարտերն են և հայոց երկրի անվտանգության համար պայքարող հոգևորականները: Այսօր էլ, երբ հայոց աշխարհում հարաբերական անդորր է, հայոց բանակի սպան և զինվորը դարձյալ զգում են հոգևոր աջակցության կարիք: Զինվորականների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով նախատեսվում է բոլոր զորամասերում կառուցել նույնատիպ եկեղեցիներ, որի նախագիծը արդեն մշակված ու հաստատված է: Գործընթացն արդեն մեկնարկել է. ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կառուցվող եկեղեցու հիմքը դրված է: Դեկտեմբերի մեկին էլ տեղի ունեցավ նոր կառուցվող եկեղեցու հիմնարկեքի օրհնության արարողությունը, որն անցկացրեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«ԿԵՐԱԿՐԵԼ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ»...

Փոխգնդապետ Հրանտ Բալասանյանը ծնվել է Գորիսի շրջանի Խնածախ գյուղում: 1981-1983թթ. ծառայել է նախկին խորհրդային բանակում: 1984-1986թթ. սովորել և ավարտել է Կապանի լեռնամետալուրգիական տեխնիկումը, մինչև 1990թվականը աշխատել է Քաջարանի լեռնամետալուրգիական կոմբինատում` որպես տեխնոլոգ:
1990 թվականին «Հատուկ գնդի» կազմում մասնակցել է ՀՀ հարավարևելյան սահմանների պաշտպանությանը:

ՔՆՆԱՇՐՋԱՆԸ ՍԿՍՎԵԼ Է

Ազգային բանակում սկսվեց տարեվերջյան ամփոփիչ քննաշրջանը։ Զորամասի մարտական պատրաստության աստիճանը ճշտում են պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի, զորամիավորումների ու զորամասերի հանձնաժողովները։ Հետադարձ հայացք նետելով 2012թ. ուսումնական գործընթացի, անցկացված զորավարժությունների և մարզումների վրա, կարելի է վստահաբար ասել, որ անցնող տարին զորքերի մարտունակության ամրապնդման առումով բավական արդյունավետ է։ Դեռ վաղ գարնանից բոլոր զորամասերն անցկացրին ծրագրով նախատեսված դաշտային պարապմունքներն ու զորավարժությունները։ Այդուհետև սկսվեց ՀԱՊԿ անդամ երկրների արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության նախապատրաստությունն ու անցկացումը պաշտպանության նախարարության համազորային զորավարժարանում։

ԵՐԲ ԿԻՍՈՒՄ ԵՍ ՑԱՎԸ

Երբեք մտքովս չէր անցնի, որ կարող եմ զինվորական դառնալ։ Բուհն ավարտելուց հետո վերադարձա Գյումրի, իսկ պատերազմի դաժան տարիներին ու բանակաշինության սկզբնական փուլում մեկ անգամ չէ, որ առիթ ունեցա բուժօգնություն ցուցաբերելու վիրավոր ազատամարտիկներին, զինվորներին։ Լինելով քաղաքացիական բուժծառայության աշխատող՝ գործուղվում էի զորամասեր։ Հենց այդ տարիներին էլ կապվեցի բանակին։ Մի ուրիշ սեր ու կարեկցանք ունեի հիվանդ զինվորի հանդեպ, որը հեռու է ընտանիքից, մենակ է ու ամոքող խոսքի, սիրո, ջերմության կարիք ունի։ Ինքնաբավարարվածության մի անպատմելի զգացում էի ունենում, երբ տեսնում էի զինվորի հավատով լի աչքերը, երբ բռնում էի նրա ձեռքը, երբ վստահեցնում էի, որ բուժվելու է, երբ մայրաբար խնամում էի նրան։

ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Նոյեմբերի 17-ին պաշտպանության նախարարությունում տոնական հանդիսություն էր։ Զինված ուժերի 20-ամյա ռազմաբժշկական ծառայությունը նշում էր իր մասնագիտական տոնը։ Հանդիսությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր՝ բարձրաստիճան զինվորականներ, լրագրողներ, քաղաքացիներ, մտավորականներ, զինվորական բժշիկներ, վետերաններ, ինչպես նաև պաշտպանության, առողջապահության, գիտության և կրթության գերատեսչությունների ղեկավարները։ Տոնը սկսվեց Երևանի պետական բժշկական համալսարանի նորընծա կուրսանտների երդման արարողությամբ։ Ապագա զինվորական բժիշկները խոստացան անմնացորդ նվիրվել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին, ինչպես նաև հավատարիմ մնալ բժշկի վեհ կոչմանը։