Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԱՆՍԽԱԼ ՆՇԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆՎՐԵՊ ԽՈՑՈՒՄ...

Զորավարժարանում հրաձգության գործնական պարապմունքներ էին անցկացնում նաև գեներալ-մայոր Հովիկ Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ստորաբաժանումները։ Նրանցից փոխգնդապետ Աղասի Սահակյանի հրետանային դիվիզիոնն անցած տարի երրորդ անգամ նմանատիպ ստորաբաժանումների մեջ ճանաչվեց լավագույնը և արժանացավ փոխանցիկ դրոշը մշտապես կրելու պատվին, ինչը վկայում է դիվիզիոնի մարտունակության շարունակականության մասին։

ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ՝ ՈՒՍՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԽԹԱՆ

Ազգային բանակում գարնանային ուսումնական փուլի այս ժամանակաշրջանում կտրուկ ավելացել են գործնական պարապմունքները։ Դաշտային ելքերի, ճամբարային հավաքների, զորավարժությունների միջոցով ստուգվում-ճշտվում ու միաժամանակ բարձրացվում են ինչպես առանձին զինծառայողների, այնպես էլ ստորաբաժանումների տեսական իմացության ու դրանք գործնական աշխատանքում կիրառելու հմտությունները։

ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ՏԱՔ ՀԱՆԳՐՎԱՆՆԵՐ

Իծաքարցի Մուսայել պապս 104 տարի ապրեց, Վառինկա տատս՝ 97։ Ամեն անգամ նրանց հիշելիս մի սիրելի ու հարազատ պատկեր է արթնանում… Ընտանիքով գյուղ էինք գնացել։ Պապս ու տատս արդեն ծանրականջ էին ու չլսեցին տան դարպասին մոտեցող մեքենայի աղմուկը։ Նստած էին շեմքի սալաքարին, պապս՝ ձեռքը տատիս ձեռքին, ու խոսում էին։ Երբ ընդհուպ մոտեցանք, ակամա լսեցինք նրանց զրույցը։ Պապս խոսում էր եղանակից, վարուցանքից, սպասվող բերքից… Տատս «պատասխանում էր», թե ինչ ճաշ է եփելու քիչ հետո… Իրար չէին լսում, ավելի ճիշտ՝ չէին լսում միմյանց ձայները, բայց դա ամենագեղեցիկ, մտերմիկ, ներդաշնակ ու սիրով լի զրույցն է. որ ես լսել եմ երբևէ։

ՀԵՐՈՍՆԵՐԸ՝ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

«2012թ. դեկտեմբերի 1-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Դեպքի մանրամասները ճշտվում են, կատարվում է քննություն»: Նմանատիպ ծանուցումների հանդիպում ենք պարբերաբար: Կարդում ենք՝ առողջություն մաղթում վիրավորին, ծանոթ-բարեկամի հետ քննարկում՝ երբ են վերջապես դադարելու այս արկածախնդրությունները: Այնինչ, քչերս ենք թերեւս գիտակցում, թե ինչ է թաքնված տողատակում: Հերոսություն, անձնազոհություն, նվիրվածություն, ընկերություն, հայրենապաշտություն… Գուցե նաեւ միամտորեն պատկերացնում ենք, թե հերոսություն ասվածը միայն մարտի դաշտում է լինում, եւ որ նմանատիպ հաղորդագրության «աներեւույթ» մասնակիցներն ընդունակ չեն որեւէ հերոսական արարք գործելու. մի կրակոց է ու վերջ, ինչ է եղել որ:

ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՉՄԱՆԸ

Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը մեր բանակը երիտասարդ մասնագետ սպաներով համալրելու հիմնական դարբնոցն է։ Կուրսանտների հիսուն տոկոսը սովորում է համազորային ֆակուլտետում, որն այսօր պատրաստում է մոտոհրաձգային, տանկային, հետախուզական և ինժեներասակրավորային դասակների հրամանատարներ։ Ընդունելությունը ինստիտուտ տեղի է ունենում նույն կերպ, ինչպես հանրապետության մյուս բոլոր պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, այսինքն՝ միասնական քննությունների արդյունքներով։ Միաժամանակ, մեզ մոտ կարող են ընդունվել և սովորել այն զինծառայողները, ովքեր պարտադիր ժամկետային ծառայություն են իրականացնում ազգային բանակի զորամասերում։

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐ

Ապրիլի 23-ին Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) բանակների 9-րդ սպարտակիադայի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային ակադեմիայի համալիրում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար, որին մասնակցեցին ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Տաջիկստանի բանակային մարզիկները։ Հարկ է նշել՝ նման ծանրակշիռ ու ներկայացուցչական մրցաշար առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում, որն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Քննադատությունն առաջընթացի նախապայմանն է: Բանակում, սակայն, քննադատելը և քննադատություն լսելը հեշտ չէ, ինչը բխում է կառույցի առանձնահատկությունից: Բրիտանացի ռազմական պատմաբան, բարեփոխիչ և ստրատեգ Բեզիլ Լիդլ-Հարտը (1895-1970) գրում է. «Այնպիսի կառույցում, ինչպիսին գործող բանակն է, աստիճանակարգված համակարգն ու սուբորդինացիայի սովորույթը, որոնք խիստ անհրաժեշտ են իրենց տեղում, բացառում են քննադատությունը շատ ավելի, քան որևէ այլ ոլորտում: Գիտնականի մտածելակերպով մարդու համար այս բանը հասկանալը դժվար է: Տեղին է մեջբերելը իմ սիրելի նախկին պետի կեսկատակ-կեսլուրջ արված զգուշացումը.«Դուք դեռ կիմանաք, որ գեներալներն այնքան զգայուն են, ինչքան պրիմադոննաները»: Դրանից հետո ես մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել գնահատելու այդ արտահայտության իմաստնությունը»: