Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԶԻՆՎՈՐԻՆ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ... ԱՐՎԵՍՏԸ

Զինվորի լեզուն, նրա հոգեբանությունը չհասկացող սպան երբեք հրամանատար չի՛ դառնա: Այս խոսքերը լսել եմ Արցախյան պատերազմի բովով անցած հայտնի զորավարներից մեկի շուրթերից: Դրանք մեխվել են հիշողությանս մեջ և դուրս չեն գալիս: Ահա մոտ երկու տասնամյակ ամեն անգամ այս կամ այն հրամանատարի հետ զրուցելիս առաջին հարցը, որ ուզում եմ տալ, ինձ համար թևավոր դարձած այս խոսքերն են` «Զինվորի լեզուն հասկանո՞ւմ եք»: Սպայի համար այս չափազանց կարևոր հատկանիշն է, որ լավ հրամանատարին տարբերում է վատից, որ նրան բարձրացնում ու հարգելի է դարձնում անձնակազմի աչքում…

ԶԻՆՎՈՐԸ ԲԱՆԱԿԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԱՐԺԵՔՆ Է

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ զինվորակենտրոն բանակ ստեղծելու ջանքերը ապարդյուն չանցան։ Եվ արմատապես փոխվեց սպա-զինվոր փոխհարաբերությունների տրամաբանությունը։ Զինվորին սպայից բաժանող ինչ-որ կարծր անջրպետ քանդվեց։ Հոգեբանական շրջադարձ եղավ։ Զինվորը դարձավ բանակի ամենակարևոր արժեքը։

ԵՐԿԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՏԻՎԸ...

Հայաստանի ԶՈՒ պատվո պահակային վաշտը պատասխանատու առաքելություն է իրականացնում` մեր երկիրը հավուր պատշաճի ներկայացնելով օտարերկրյա նախագահների ու հյուրերի առջև: Առաջին հայացքից նրանց ծառայությունը շատ հեշտ և գրավիչ է թվում: Մենք տեսնում ենք միայն փայլուն, կոկիկ համազգեստով, անթերի տեսքով վարժ և հմուտ գործողություններ կատարող զինծառայողների: Սակայն իրականում այդ արտաքին հանգստությունն ու փայլը երկարատև և տքնաջան աշխատանքի, ամենօրյա լարված պարապմունքների արդյունք է:

ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՄԵԿՆԱՐԿ

Գնդապետ Ա. Բաղդասարյանի հրամանատարությամբ գործող զորամասում մեկնարկեց այս տարվա ամառային ուսումնական փուլը։ Ստորաբաժանումներն սկսեցին եռօրյա մարտավարաշարային պարապմունքները։ Առաջին օրվա ընթացքում մարզումներն անցկացվեցին ջոկերի ու դասակների կազմերով։

ԳԻՏԵԼԻՔԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է

Սեպտեմբերի 1-ին հանրապետության ուսումնական հաստատություններում ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը: Գիտելիքի և դպրության օրը ինչպես ամենուր, այնպես էլ Աշոտ Նավասարդյանի անունը կրող թիվ 196 դպրոցում տոնական հնչեղություն ուներ:
Կրթօջախում կազմակերպված միջոցառմանը մասնակցելու էին եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և պաշտպանական գերատեսչության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ:

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Ադրբեջանա-արցախյան և ադրբեջանա-հայկական սահմանների երկայնքով թշնամու սանձազերծած աննախադեպ խափանարար գործողություններից հետո, երբ հայկական զինված ուժերի հուժկու հակահարվածների ճնշմամբ, ի վերջո, սահմաններում կրկին վերահաստատվեց հրադադարը, ևս մեկ անգամ ապացուցվեց հայկական բանակի գերազանցությունը հակառակորդի նկատմամբ:

ՕՄԱՐԻ ԱՐԾԻՎՆԵՐԸ

Վերելքը շարունակվում էր արդեն երրորդ ժամը։ Ուսապարկերի ու սպառազինության ծանրությունից ամեն քայլին ավելի ու ավելի խորն էինք թաղվում ձյան մեջ։ Մեր շուրջը խիտ մառախուղ էր, ճանապարհը գտնում էինք շոշափելով կիրճերի կտրված քարաժայռերը։ Մենք չէինք կարող կանգնել, քանզի կանգնելը հավասարազոր էր սառչելուն, ու ոչ ոք կողքինին օգնել չէր կարող, քանզի ինքը հազիվ էր ոտքի վրա մնում։ Մինչև գագաթը մնացել էր ութ կիլոմետր։