Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԼՈՒՍԱՎՈՐ ԹԱԽԻԾ

Հայրս՝ կապիտան Գուրգեն Արշակյանը, բացառիկ մարդ էր և բացառիկ էլ ճակատագրի արժանացավ՝ զոհվեց հանուն հայրենիքի ու անմահացավ։
Պատերազմի առաջին իսկ օրից հայրս իր գործուն մասնակցությունն է բերել Գորիսի, Լաչինի, Կապանի, Քարվաճառի, Օմարի կռիվներին։ Հրետանավորի նրա դիպուկությունը բազմիցս է ճաշակել թշնամին և սարսափել նրանից։
Երբ ծանր էր բոլորիս համար, երբ ժողովուրդը պայքարում էր իր հայրենիքի ազատության համար, նա չէր կարող այդ պայքարի մասնակիցը չլինել։ Ծառայել հայրենիքին անմնացորդ, անձնվիրաբար և անհատույց. ահա սա էր նրա կարգախոսը։
1994թ. մարտի 7-ին թշնամու դավադիր գնդակը խոցեց հորս…

ԵՐԲ ՔԵԶ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ

Մեր բանակը առաջ է գնում, եւ դա ինձ շատ է ուրախացնում։ Բանակի ղեկավարները հմուտ մարդիկ են, իրենց գործին նվիրված հայրենասերներ։ Ես միշտ էլ հեռվից հեռու հետեւում եմ մեր բանակի զարգացմանը։ Իսկապես ուժեղ, իսկապես կազմակերպված բանակ ունենք։ Մեր բանակի հաջողությունները միայն թշնամին չի ուզենա տեսնել։ Ես հավատում եմ մեր զինվորի ուժին, ոգուն։ Մեր ազգը մարդու պինդ տեսակից է՝ չկոտրվող, չխոնարհվող։ Մեզ դժվար է ծնկի բերել։ Դժվարին է եղել մեր պատմությունը, բայց, ինչպես տեսնում եք, դիմացել ենք, կանք… Դոլորես Իբարուրիի խոսքերը կարծես հենց մեր ազգի մասին են ասված. «Ավելի լավ է մարդ կանգնած մեռնի, քան ապրի ծնկաչոք»։ Մենք միշտ արժանապատիվ կյանքն ենք գերադասել։ Այսպիսին է եղել հայը, այսպիսին է այսօր մեր զինվորը։ Նա պահում է մեր ներկան ու մեր ապագան։ Ես հավատում եմ մեր զինվորի ուժին…

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Հայրենիքի անկախության և ազատության համար Ռոբերտ Գևորգյանը չխնայեց ամենաթանկը` իր կյանքը: Կռվեց ու զոհվեց քաջին վայել, հերոսի նման։ Կադրային զինվորական էր. ավարտել էր Վրաստանի Սոֆինո քաղաքի հատուկ ենթասպայական դպրոցը, Լենինգրադի ռազմաքաղաքական բարձրագույն հրամանատարական ուսումնարանը և ծառայության նշանակվել ԽՍՀՄ 456-րդ գնդում որպես դասակի, այնուհետև՝ վաշտի հրամանատար։ Բանիմաց զինվորականն ու նվիրյալ սպան ընկել էր զինվորական ծառայության լայնահուն ճանապարհը, և ով իմանա՝ ճակատագիրը դեպի ինչ բարձունքներ կառաջնորդեր նրան, եթե չսկսվեր Արցախյան պատերազմը։ Եվ իր նման շատ քաջերի պես Ռոբերտը հայտնվեց պատերազմի ամենաթեժ և վտանգավոր կետերում…

ԵՐԲ ՔԵԶ  ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ...

Դժվարին պահերին մշտապես կողքիս է եղել իմ գործընկերն ու կյանքի անբաժան ուղեկիցը՝ Գոհարը։ Նրա ներկայությունն ինձ պայքարելու, դիմանալու մեծ ուժ է տվել… Եվ հետո… աշխատանքիս ընթացքում ոչ մի պահ անգամ չեմ մոռացել իմ հայրենիքը։ Ինձ համար նպատակը վեր է եղել ամեն բանից։ Այդ նպատակը երբեք ինձ թույլ չի տվել թուլանալ, տրտնջալ, հուսահատվել… Այսպիսին է հետախույզի աշխատանքը. բոլոր ցավերի դեմ նա միայն մի դարման ունի՝ նվիրում։

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՐՈՆՈՂԸ

Նա երկնքից չէր իջել, գալիս էր իր տոհմիկ հորական տնից, հայրենի Արարատ գյուղից, ուր աչք էր բացել սուրբ լեռան պատկերի առաջ, եւ բովանդակ հայության նման լեռը տպվել էր նրա գիտակցության մեջ, որպես գերեվարված հայրենիքի խորհրդանիշ, որից դանդաղ մխում էր վրեժխնդրության վճիռը։ Նա ապրում էր իր պարզ երիտասարդությունը՝ մարզաշխարհի հրապույրներով, կեսախինդ վարքագծով, իսկ ավելի շուտ՝ սիրտն ու միտքը գրականությանը հանձնած։ Մինչ իրական պատերազմի դաշտ մտնելը, Վազգենն արդեն իր պատերազմն սկսել էր պատմվածքներում ու հոդվածներում՝ կռիվ տալով դավաճանների դեմ, երկիրն ու նրա պատիվը ոտնակոխ անողների դեմ, ազնիվ հրճվանքով պանծացնում էր խենթ անհաշտներին, երազողներին, հայրենիքի համար զենք շարժողներին, վճռական ու անվախ սրտի տեր մարդկանց։ Նա թղթի վրա ազնիվ ու անխարդախ մելանով գծել էր սեփական պատկերը, հայտնել իր ով լինելը։

ԵՐԲ ՔԵԶ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ

Մեր ժամանակների ամենից երևելի կանանցից մեկն անտարակույս Գոհար Վարդանյան-Փահլևանյանն է՝ համաշխարհային հետախուզության լեգենդ, ծպտյալ հետախույզ Գևորգ Վարդանյանի այրին: Կին, որ գրեթե կես դար ամուսնու հետ միասին կիսեց աշխարհի խոշորագույն տերություններից մեկի հետախույզի բարդ ու վտանգավոր, ծանր ու դժվարին կյանքը` անանց փառք բերելով իր հայրենիքին, հայ մարդուն ու հայ կնոջը:

ՏԱՆԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏ

1994 թվականի սկզբներին Արցախյան պատերազմը թևակոխել էր դաժան ու վճռական փուլ։ Ռազմաճակատի որոշ հատվածներում բնակավայրերը մերթ ընդ մերթ ձեռքից ձեռք էին անցնում, առաջխաղացումներ էին լինում, լինում էին նաեւ ձախողումներ։ Քարվաճառի մի հատվածը առաջին ազատագրումից որոշ ժամանակ անց կրկին ընկնում է թշնամու ձեռքը։ Ադրբեջանցիները երեք բրիգադ զինուժ ու տեխնիկա են կենտրոնացնում այնտեղ՝ նպատակ փայփայելով վերածելու այն գերհզոր ռազմակայանի, որտեղից դյուրին կլիներ ոչ միայն Հայաստանի հյուսիսային մի քանի շրջանները մշտապես կրակե աքցանի մեջ պահելը, այլև Արցախին թիկունքից հարվածելը։