Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԲՈՒԶԼՈՒԽ. ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՎԱՅՐԻ ԴԱՂՁԻ ԲՈՒՅՐՈՎ

Բուզլուխի հաղթանակը վերջ տվեց հայության անվերջ նահանջին:
Բուզլուխի ճակատամարտը վերջ տվեց այն նահանջին, որը սկսվել էր դարեր առաջ՝ Վարդանանց պատերազմից, թերևս դրանից էլ առաջ և շարունակվում էր մինչև մեր օրերը…
Բուզլուխի ճակատամարտը տեղի ունեցավ 1991 թվականի սեպտեմբերի 14-ին: Այն տևեց 7 ժամ 10 րոպե` ակնթարթ մեր ժողովրդի հազարամյակների պատմության մեջ:

«ԴՈՒ ՀԱՎԵՐԺ ԿԱՊՐԵՍ ՄԵՐ ՍՐՏԵՐԻ ՄԵՋ...»

Ծնվել է Վայոց ձորի Շատին գյուղում: Այժմ ապրում և ստեղծագործում է Ջերմուկ քաղաքում: Բանաստեղծական հինգ ժողովածուների հեղինակ է` սիրված մտավորական: Վայոց ձորի շեներում հայոց բանակ զորակոչվող և զորացրվող զինվորների հայրենական հարկի տակ միշտ հնչում են հայրենասեր մտավորականի բանաստեղծությունները, բարեմաղթանքներն ու ոգեշունչ խոսքերը:
«Հայ զինվոր» թերթի խմբագրակազմը առողջություն և երկար տարիների կյանք է մաղթում սիրված բանաստեղծին:

ՀԻՇԵՆՔ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ

Ո՛չ տարիները և ո՛չ էլ թափած արցունքի կաթիլները չեն կարող աչքերը մաքրել անցյալից:
-1993 թվականն էր, դեկտեմբերի 27-ը: Վահեիս ծննդյան օրն էր: Հայրը գալու էր, խոստացել էր… չեկավ,- պատմում է Արցախյան գոյամարտում մարտնչած, Օմարի լեռնանցքում զոհված ազատամարտիկ Արամ Բաղրամյանի այրին ՝ տիկին Թամարան:- Դեկտեմբերի 30-ն էր, պատրաստվում էինք Ամանորին: Մտածում էի` ուր որ է՝ կգա, երևի Ղարաբաղ է գնացել՝ հորն ու մորը տեսնելու:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԶԻՆՎՈՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ»

«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին բոլորն են ճանաչում: Նրա «հանրային» կերպարը` սևազգեստ, խիստ, կոպիտ, անզիջում, «Մարոզի» նրա իմիջը հռչակված է ժողովրդի շրջանում: Նրա մասին շրջող պատմությունները հաճախ «առասպելաբանության» ժանրից են: …Ո՞վ է իրականում Մարգարիտա Խաչատրյանը: Ո՞րն է այդ կնոջ ֆենոմենը: Ինչո՞ւ է երկրի նախագահը շնորհավորում նրա ծննդյան տարեդարձը… ինչո՞ւ են հասարակ զինվորները «մայրիկ» կոչում նրան… Մարգարիտա Խաչատրյանը հազար անգամ ոտքով չափել է Հայաստանի ամբողջ սահմանները, հասել ամենահեռավոր դիրքերը: Մարգարիտա Խաչատրյանին կարելի է տեսնել պաշտպանության նախարարի աշխատասենյակում և ամենածայրամասային զորամասի զորանոցում: Նրա հեռախոսահամարը ունեն բոլոր զինվորները: Նրա գրապահարանը լի է դիմումներով, բողոքներով, շնորհակալական նամակներով: Ինչո՞ւ են այս կնոջը վստահում և՛ պաշտպանության նախարարը, և՛ հասարակ զինվորը: Այս անկեղծ զրույցը գուցե մի նոր գույն ավելացնի Մարգարիտա Խաչատրյանի կերպարին ու բացահայտի նրա դժվարին ճակատագրի առեղծվածը:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՐՈՏԸ ՀՈԳՈՒՄ

2015 թվականին կլրանա Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը, ինչպես նաև հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Միգուցե ընթերցողը հարցնի, թե որն է կապը այս երկու իրողությունների: Անկեղծորեն խոստովանեմ՝ իմ մտքով էլ չէր անցել, սակայն «Հայ զինվոր» թերթի խմբագրությանը Աշիկ (Արշալույս) Խաչատրյանի ներկայացրած փաստերն ուսումնասիրելով, ծանոթանալով հերոսի՝ նրա հոր, կենսագրությանը, զգացի, որ այս երկու նշանակալի իրադարձությունները փոխկապակցված են, շաղկապված մեկմեկու:

ՄՈՆԹԵ

Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի: Կարծում եմ՝ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաև կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ:

ՀԵՐՈՍԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Ռուբիկ Բաղդասարյանը դարձավ 50 տարեկան: Իսկ երբ զոհվեց՝ 28 էր: Արդեն 22 տարի նրա հոգին սավառնում է հավերժության սահմաններում: Զովունի գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել է հերոսը, հետո սովորեցին իր որդիները՝ Անդրանիկն ու Գրիգորը, և այնտեղ Մեսրոպյան այբուբենը կթոթովեն իր թոռները՝ Ռուբիկը, Ռուբենը, Գոռը՝ կոչվում է հերոսի՝ Ռուբիկ Բաղդասարյանի անունով։