Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՆՎԵՐԸ

Պետրոսյանների ընտանիքի՝ Գառնու մերձակա Հացավան գյուղում գտնվող առանձնատան շեմին մեզ սրտաբաց դիմավորում է տիկին Արուսյակը՝ նորածին որդին գրկին։ Մեզ ներս է ուղեկցում, որտեղ ընդարձակ հյուրասրահի պատերին մեծ որդու՝ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Նորայրի մեծադիր լուսանկարներն են: Դրանցից ժպտում է գեղեցկատես, հաղթ զինվորը, որը պատերազմի վճռական մի պահի իր կյանքը չխնայեց հանուն այն ամենի, ինչ թանկ էր իր համար… Մեծ եղբոր զոհվելուց երեք տարի անց լույս աշխարհ է եկել կրտսեր Նորայրը՝ կրկին կյանքով լցնելով այս տունը։

ՎԱՐԴԱՆՆ ԸՆՏՐԵՑ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Վարդանը վերջին անգամ զանգեց հոկտեմբերի 13-ին։ Զրույցը երկար չտևեց. գուցե ծնողական պարզ, միևնույն ժամանակ զորավոր օրհնության կարիքն էր ունեցել, որովհետև բարձունքն ինչ գնով էլ լիներ՝ պիտի ազատագրվեր, իսկ բարձունքն անգին էր։

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԵՐ ՏՈՒՆ

-Երբ ինձ ասում էին, որ երեխան շատ բան կփոխի, չէի հավատում. ի՞նչը պետք է փոխվեր… Մեր երբեմնի լուսավոր տան ջերմ պատերն ասես սառել էին Գևորգիցս հետո… Ուրախությունը թողել-գնացել էր մեր տնից։

ԿՐԿՆԱԿԻ ՍԵՐ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

«Մի՛ վախենա, մի՛ վախենա,- այս խոսքերով գինեկոլոգ-մանկաբարձ Անդրանիկ Պողոսյանը մեկը մյուսի ետևից լույս աշխարհ է ուղեկցում նորածին զույգին և ուրախությամբ ավետում,- 44-օրյայում զոհված Դավիթի փոխարեն երկու Դավիթ ծնվեց»։
Այս տեսանյութը արագ տարածվեց համացանցով՝ հուզելով շատերին և հավատով ու ուրախությամբ լցնելով վերջին տարիներին ցավ ու բազում կորուստներ ապրած բոլորիս սրտերը։ Կրկնակի երջանկություն ու սեր վերադարձավ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում բնակվող Ռոզա Միքայելյանի և Մխիթար Թորոսյանի ընտանիքը։

ԻՄ ՀԵՐՈՍ ԸՆԿԵՐԸ

Արամայիսն ու Արմենը նույն օրն էին զորակոչվել՝ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ: Ծանոթացել էին, շփվել, մտերմացել: Համախոհներ էին, կես բառից հասկանում էին իրար, միմյանց առաջ բացում էին սրտի ամենաթաքուն անկյունները, միասին ապագայի ծրագրեր էին գծում:

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՑ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԱՆԿ ԲԱՆ ՉԿԱ

«Պոլկը տունս է, պոստերը՝ դաչես». հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված Տիգրան Միկոյանի՝ բանաձևի պես ասվող խոսքերն են։ Դիրքի ավագ, լեյտենանտ Տիգրան Միկոյանը զոհվեց 44-օրյա պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 29-ին՝ երկու օր շարունակ իր դիրքի տղաների հետ թշնամու լայնածավալ գրոհներին դիմակայելիս։

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Գրիգորյանների տան քար լռությունը խախտվեց փոքրիկ Մհերի լույս աշխարհ գալով։ Մանկան ճիչը արմատապես փոխեց որդեկորույս ընտանիքի կյանքը՝ դառնալով ապրելու վերագտնված իմաստն ու հույսը։