Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ՊԻՏԱՆԻ ԼԻՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ...

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության եւ անձնական արիության համար ԼՂՀ նախագահի 1995թ. թիվ 42 հրամանագրով Գավրիլ Աշոտի Միրզոյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Անվեհեր հայորդին մարտական փառավոր ուղի է անցել։ Մասնակցել է Շեխեր-Դավալու Խութ պաշտպանական գծում տեղի ունեցած բոլոր մարտերին, զենքը ձեռքին մարտնչել Ղաջարի, Յաղլեւանդի, Ֆիզուլիի, Ժդանովի, Հորադիզի, Աղդամի, Մարտակերտի, Արամի տապաստանի ազատագրման համար մղված կռիվներին՝ իր անօրինակ քաջագործությամբ ոգեւորելով զինակից ընկերներին։

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ

Գեներալ-մայոր Լեւոն Կարապետյանը ծնվել է 1936-ին, Երեւանում։ Խորհրդային բանակում ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո ընդունվել է ՌՍՖՍՀ գերագույն խորհրդի անվան համազորային բարձրագույն ուսումնարան։ Զինվորական ծառայությունը՝ որպես սպա, սկսել է Գերմանիայի Դեմոկրատական հանրապետությունում, եղել է մոտոհրաձգային դասակի հրամանատար, հետախուզական խմբի պետ, վաշտի հրամանատար։ 1967-ին տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ եւ ծառայության անցել Հայաստանի Լենինյան շրջանի զինկոմիսարիատում` որպես բաժնի պետի օգնական։

...ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԱԿԱՆԸ

Շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը, բարեբախտաբար, կեղծ էր: Արտակարգ իրավիճակների Երեւանի վարչության եւ շտապօգնության անձնակազմերը, ոստիկանները եւ ԶՈՒ ԳՇ ինժեներական վարչությունից եկած անծանոթ գնդապետը իրենց մասնագիտական հմտությունները գործի դնելու կարիք չունեցան: Հայտարարված «Տագնապից» մինչեւ դրա վերջը ժամանակն անցավ համանման իրավիճակների մասին հետաքրքիր պատմություններով: Պատմություններից մեկն էլ գնդապետի մասին էր.

ԵՐԿԱԹՅԱ ԿԱՄՈՆ

Կամոյի մահը ցնցեց ոչ միայն ծնողներին, հարազատներին, այլեւ շատ շատերին, բոլոր նրանց, ովքեր գիտեին նրան, ովքեր գեթ մի անգամ տեսել, հանդիպել են նրան, ովքեր նրա հետ քայլել են ռազմի արյունոտ ճամփաներով։
Այո՛, նրա մահը ցնցեց բոլորին։
-Թեեւ շուրջ քսան տարի է անցել,- տրտմությամբ ու անթաքույց հպարտությամբ պատմում է մայրը՝ հայրենանվեր շատ գործերով բարի անուն վաստակած Ռայա Շիրվանյանը,- բայց հիմա էլ աչքիս առաջ է Եռաբլուրը, հավաքված բազմությունը, ամե՜ն-ամե՜ն ինչ։

ԻՄԱՑԻՐ, ՈՐ ԿԱՊՐԵՍ ՀԱՎԵՐԺ

Բարեւ, սիրելի եղբայր. շնորհավորում եմ ծննդյանդ օրը, սիրելի՛ս։ Հունիսի 20-ին դու կդառնայիր 43 տարեկան, ու այդ օրը հարազատներդ ու ընկերներդ բաժակ կբարձրացնեին ու քո կենացը կխմեին, ծնունդդ կշնորհավորեին, բայց ավաղ արդեն 19 տարի է, որ ծննդյանդ օրը նշում ենք առանց քեզ։ Գալիս ենք Եռաբլուր, շիրիմիդ թարմ ծաղիկներ դնում ու շնորհավորում, իսկ դու լուռ դիմավորում ես մեզ ու ճանապարհում։

ԱՍՏԵՂԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ծնվել էր 1961-ին, Վոլգոգրադի մարզի Կոտովո քաղաքում։ Վերադարձել, Արցախի ազատամարտի տարիներին իր բնօրրանում եղել էր զինագործ, Խանձաձորի կամավորական ջոկատի, պաշտպանության բանակի վաշտի, զորամասի հրամանատար։ Մասնակցել էր Շուշիի, Մարտակերտի Կիչան, Սրխավենդ, Սեյսուլան, Մարաղա, Մարտունու Ճարտար, Հադրութի Խրմանջուղ, Ասկերանի Նախիջևանիկ, Խրամորթ, Խոջալու, Սառնաղբյուր գյուղերի ազատագրության մարտերին։

ՀԱՅՈՑ ԲԱԶԵՆԵՐԻ ՈԳԵՂԵՆ ԹՌԻՉՔԸ

Ստեփանի մարտական ուղին սկսվեց 1988թ. օգոստոսից, երբ առաջին անգամ ուղղաթիռով զենք տարավ Լեռնային Ղարաբաղ եւ չհասած Ստեփանակերտ` վայրէջք կատարեց անտառի բացատում, որտեղ ազատամարտիկները սպասում էին նրան, եւ դա այն դեպքում, երբ խորհրդային զորքերի ներկայացուցիչները մանրազնին ստուգում էին ուղղաթիռներով տեղափոխված բեռները: Այդ օրվանից Ստեփանի համար սկսվեց կյանքի նոր շրջան։ Նա այդպես մտավ Հայոց համազգային շարժման մեջ, պայքարեց, հազարավոր թռիչքներ կատարեց, հազարավոր մարդկանց կյանք փրկեց` ամեն մի թռիչքի ու ապահով վայրէջքի համար միմիայն ապավինելով Աստծուն: