Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

Սիմոն պապը ծնունդով սեբաստացի էր։ Փոքրամարմին էր, ձյան նման ճերմակ մազերով ու իր բարությամբ՝ գյուղի երեխաների ամենասիրելին։ Վաղ առավոտից ծեր ամուսինները նստում էին թթենու տակի քարերին ու ձեռնափայտերին հենված՝ հայացքն ուղղում հեռու-հեռուները։ Փողոցով անցնող մեծ ու փոքր ծերերին տեսնելիս հարգանքով բարեւում էին։ Մանկան պես ժպտում էին ամեն մի երեխայի։ Մարթա տատը ձեռքը տանում էր գոգնոցի գրպանն ու հյուրասիրում էր նրանց։ Սիմոն պապն էլ սիրով երեխաներին կանչում, բարձրացնում էր թթի ծառը.

Ռաֆիկ Հովհաննիսյանի նախնիները Սասնո Տալվորիկ գյուղից են։ Եղեռնին մեծ գերդաստանից փրկվել են քչերը։ Գաղթել ու բնակություն են հաստատել Արեւելյան Հայաստանում։ Հայրենական մեծ պատերազմ մեկնած հորից եկել է «սեւ թուղթը», եւ Հրանուշ մայրն իր երեք զավակներին սասունցի կնոջ պատվախնդրությամբ իր թեւերի տակ առած պահել է, մեծացրել։ Գաղթական բառի հետ որբացած երեխաների ականջին լսելի էր արդեն զոհվածի ընտանիք, այրի, որբություն բառերը։

ՄԱՐԱԹՈՒԿ ՔԵԶ ՕԳՆԱԿԱՆ

Ծերությունն ու հիվանդությունը Արշակ պապին գամել էր անկողնուն։ Հարազատները, գյուղացիները շրջապատել էին նրան ու հայացքները հառել ծերունու դեմքին։ Լուռ էր, ինքնամփոփ, մտքով նորից հասել էր Սասնո Գելիգուզան գյուղը, իր ծննդավայրը, որտեղ անցել էր իր մանկության երանելի պահերը, եւ սակայն ամեն մի լուսավոր պահ գալիս ու ընդհատվում էր դաժան մի տարեթվով։
Երբ ներս մտավ կրտսեր զավակը՝ Ալֆրեդը, ու քայլեց դեպի մահճակալը՝ ծերունու դեմքին ժպիտ նկատվեց։ Ալֆրեդ Ներսիսյանն Արշակ պապի տասնմեկերորդ զավակն է՝ ամենափոքրը։

Արա Թովմասյանն իր կենսագրությունն սկսում է Սասուն լեռնաշխարհի Մգդինք գյուղից, թուրքական կառավարությանը հայտնի որպես հայդուկապետ Առաքելի ծննդավայր։ -Մանկուց այնքան եմ լսել, հայրս, պապս այնքան են պատմել մեր գյուղի, մեր քար ու աղբյուրի մասին, որ եթե ինձ բախտ վիճակվի, առանց դժվարության կգտնեմ մեր գյուղը, գյուղի եզրի մեր տունը,- պատմում է Արան։ -Գյուղում հաճախ էին երեւում ասկյարներ, որոնք փնտրում էին Առաքելին։ Մի օր էլ Կարմիր Երեցի (այդպես էր կոչվում նրանց տոհմը) հարսները գնում են ջրի։

Փորձությունն ի սկզբանե էր։ Քոչվորի թրի տակ, բարբարոսի կողքին՝ քարաստան հայրենիքդ, որ հոգուդ ու բազուկներիդ ջերմությամբ դրախտ ես դարձրել։ Եվ արարիչ ես, ոչ թե սպանող, եւ խաղաղարար ես, ոչ թե կռվազան։ Բայց պիտի դիմանաս փորձությանը, որ ձգվում է դարեր ու չի ավարտվում…

ԿՈՉԵՆՔ ԱՊՐՈՂԱՑ

…Հայը գնալու է իր ճանապարհով, որքան էլ շատ լինեն դժվարությունները, եւ այդ ճանապարհը նոր հաղթանակներ է բերելու հային, որովհետեւ դա ճանապարհ է արդարության, խաղաղ կառուցման եւ ազնիվ վերաշինման։ Իր հայրենիքի բարգավաճման, իր իսկ բարօրության։
Կոչենք ապրողաց, այսինքն՝ ինքներս մեզ, միշտ քայլելու այդ ճանապարհով, լինելու նրա անխոնջ ճամփորդը։
Կոչենք ապրողաց, այսինքն՝ ինքներս մեզ, միշտ լինելու մեր Մեծ ուխտի ուխտավորը, իսկ դա ուխտն է մեր ազգային միաբանության ու միասնության։ Ուխտն է մեր հավաքական ուժի, որ հենց այդ միաբանության եւ միասնության մեջ է։

Ռաֆիկ Հովհաննիսյանի նախնիները Սասնո Տալվորիկ գյուղից են։ Եղեռնին մեծ գերդաստանից փրկվել են քչերը։ Գաղթել ու բնակություն են հաստատել Արեւելյան Հայաստանում։ Հայրենական մեծ պատերազմ մեկնած հորից եկել է «սեւ թուղթ», եւ Հրանուշ մայրն իր երեք զավակներին սասունցի կնոջ պատվախնդրությամբ իր թեւերի տակ առած` պահել է, մեծացրել։ Գաղթական բառի հետ որբացած երեխաների ականջին լսելի էին արդեն զոհվածի ընտանիք, այրի, որբություն բառերը։