Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԵՌԱԲԼՈՒՐՆ ԱՎԵԼԻ ՍՐԲԱՑԱՎ

Չգիտեմ՝ որերորդ քաջորդուն ամփոփեցինք Եռաբլուրում, բայց գիտեմ՝ այս տղաների սուրբ մարմիները հզորացնում են հայոց հողը: Վերջին հրաժեշտն ենք տալիս մի հայորդու, որ Արցախյան գոյամարտի հենց սկզբից դարձավ ազատության զինվոր: Սարգիս Յարամակյանը՝ մեր սիրելի Սաքոն, հոկտեմբերի 27-ին փակեց աչքերը՝ դառնալով հավերժի ճամփորդ, մնալով մեր սրտերում միշտ հարազատ, միշտ արդարամիտ, միշտ բարի, միշտ հերոս:

«ԲԱԼԻ ՊԱՊԻՍ ՍԽՐԱՆՔՆ ԻՄ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է»

Բանակով եմ ապրում, իմ օրը բացվում եւ մթնում է բանակի հետ: Ես շարունակում եմ զինվորական համազգեստ կրել, շարունակում եմ ծառայել երկրիս:
Իմ ընտանիքով եմ ապրում, որդիս զինվորական է, թոռնիկս՝ Իշխանը (Հայրենական պատերազմում զոհված եղբորս անունն եմ դրել) շարունակելու է հերթափոխը: Այսինքն՝ ես (իմ արյունը) դեռ երկար ժամանակ բանակի հետ եմ լինելու: Փառավորվում եմ, երբ նվիրում ու խանդավառություն եմ տեսնում զինվորականների երիտասարդ սերնդի մեջ: Երջանկանում եմ, երբ վաղվա հզոր բանակի, ասել է թե՝ պաշտպանված երկրի երաշխիքները կերտվում են այսօր, իմ աչքի առաջ:

ՄԻ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Գնդապետ Հենրիկ Արտեմի Ավդալյան: Ծնվել է 1937թ. Լենինականում, այժմ` Գյումրի: 1956 թ. ավարտելով Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը, զորակոչվել է խորհրդային բանակ: Ժամկետային ծառայության ավարտից հետո (1957-60 թթ.) ավարտել է Պոլտավայի զենիթահրետանային «Կարմիր դրոշի» շքանշանակիր ռազմական ուսումնարանը և անցել ծառայության՝ որպես կրակային դասակի հրամանատար: Ծառայության ճանապարհները նրան տարել են Խորհրդային Միության հանրապետություններ, տարբեր քաղաքներ, ինչպես նաև Մոնղոլիա: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ` կրակային դասակի հրամանատար, ռադիոլոկացիոն մարտկոցի ավագ սպա, C-60 մարտկոցի հրամանատար, դիվիզիոնի շտաբի պետ, զորամասի հրամանատարի տեղակալ, C-60 դիվիզիոնի հրամանատար, ՀՕՊ-ի մասնագետ-խորհրդատու, դիվիզիայի ՀՕՊ-ի պետ:

ՆՎԻՐՅԱԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ

Ես իմ հայրենիք եմ եկել: Եկա եւ ասացի` ուզում եմ Հայաստանում ծառայել: Իրապես դժվար ու ծանր ժամանակահատված էր: Բանակ չունեինք, ու ամեն ինչ ստեղծվում էր սկզբից, բազում խնդիրներ կային: Ես էլ կարգ ու կանոն սիրող զինվորական ու… շուրջբոլորը մորուքավոր տղերք՝ տարբեր խառնվածքի ու մտածողության, տարբեր կրթության, բայց բոլորիս մի նպատակ էր առաջնորդում՝ ոչնչացնել, ջարդել հակառակորդին, որ չխաթարվի մեր հող ու ջրի անդորրը: Չեմ կարող հատուկ չշեշտել Վազգեն Սարգսյանի կազմակերպչական մեծ ունակությունները, նա հրաշալիորեն կարողացավ համախմբել իրարից այդքան տարբեր մարդկանց:

«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԱՍՏԾՈՒՑ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ»

Իմ ղեկավարությամբ կապի հանգույցներ են ստեղծվել պաշտպանության նախարարությունում և գլխավոր շտաբում, դրանք ապահովվել են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Վանաձորի և Արտաշատի կապի գումարտակների միջոցներով ստեղծվել են ռադիոռելեային, տրոպոսֆերային կայաններ: Հայաստանի շրջափակման պայմաններում, ՌԴ ցամաքային զորքերի կապի վարչության պետ Է.Օստրովսկու աջակցությամբ, Վրաստանի տարածքով վերականգնվել է Ռուսաստանի հետ կապը:

ԿՅԱՆՔԸ` ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Գնդապետ Իվան Ղուկասի Ղուկասովը ծնվել է 1933 թ. օգոստոսի 18-ին, Բաքու քաղաքում: Նրա ծնողներն արմատներով Գորիսի Հարջիս (Յարջի) գյուղից են: 1924 թ. հայրը` Ղուկասը, աշխատանք փնտրելով մեկնել է Բաքու, որտեղ անցել է աշխատանքի՝ որպես նավթահորի վերանորոգման բանվոր, այնուհետև` վարպետ: Մայրը` Փառանձեմը, եղել է ընտանեկան օջախի ջերմության պահողը, ծնել, մեծացրել ու դաստիարակել է երեք տղայի (Արկադիա, Անուշավան, Իվան) և մեկ աղջկա (Նուրվարդ): 1952 թ. Իվանը ավարտել է Բաքվի 166-րդ միջն. դպրոցը և ընդունվել Խարկովի հրամանատարատանկային գվարդիական ուսումնարանը: Ավարտել է 1935թ. և իր իսկ ընտրությամբ (որպես բարձր առաջադիմությամբ շրջանավարտ) նշանակվել է սպայական ծառայության Անդրկովկասյան զինօկրուգի 75-րդ մոտոհրաձգային դիվիզիայի տանկային գնդում (Նախիջևանում)` զբաղեցնելով դասակի հրամանատարի պաշտոնը: Գործող պահանջների համաձայն` լավագույն արդյունքների հասնելու շնորհիվ, 1958 թ.-ին ընդունվել է Զրահատանկային զորքերի ակադեմիա, որն ավարտել է 1963 թ. և նշանակվել տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ Բելոռուսական զինօկրուգում, ք. Բորիսով:

ԼՐԱԳՐՈՂԸ  ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԻ  ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ

Լրատվությունը ամենաուժեղ ու ամենաթանկ զենքն է ամբողջ աշխարհում: Մենք պիտի գիտակցենք, որ ամենաուժեղ զենքի համար պիտի ծախսենք մեծ գումարներ: Չկա արդյունավետ լրատվություն ու քարոզչություն առանց համապատասխան ֆինանսավորման, չի կարող լինել: