Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԴԵՌ ՆՈՐ ԵՄ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ

Արցախի հերոս Յուրա Ալավերդյանի ամբողջ ընտանիքը տանն էր, հայրը՝ Հայկարամը, մայրը՝ Աննան, Գրետա տատիկը, Յուրայի կրտսեր քույրը, որը տատիկի անունն է կրում։ Մեծից փոքր նստել են բազմոցին՝ կողք կողքի, նայում են ինձ ու փորձում են ժպտալ: Մի տեսակ շփոթված են:

ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Երեւանի Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի դիմաց հոծ բազմություն էր հավաքվել: Կենտրոնի՝ արյան անհրաժեշտության մասին հայտարարությունից ընդամենը րոպեներ անց արդեն հսկայական հերթեր էին կուտակվել:

ԼԵԱՍ ԹՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԱԲԵՐԸ ԼԻՆԻ

Փոքրիկ Լեան օրեր առաջ է լույս աշխարհ եկել, ընտանիքի երրորդ աղջիկն է: Հայրիկը աղջնակին դեռ չի տեսել, փոքրիկի ձայնը միայն հեռախոսով է լսել: Նա հիմա առաջնագծում է:

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…

Զինկոմիսարիատների հարակից տարածքներում ամեն օր, վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, չի դադարում մարդկանց հոսքը:

ԻՄ ՀԵՐՈՍ...

Պայթեց առաջին արկը, երկրորդը, երրորդը… Ամեն պայթյուն իմ մեջ ավելացնում էր վրեժի զգացումը: Հիշում էի մորս, կնոջս, հորս, իմ ողջ ընտանիքին: Չեմ խաբի, մտքումս առաջինն իրենք էին: Նետվում էի առաջ՝ դեպի թշնամին, որ ետ մղեմ, որ թույլ չտամ հասնի մերոնց:

«Ո՞ՆՑ ԵՍ ՀԱՂԹԵԼՈՒ ՄԻ ԺՈՂՈՎՐԴԻ, ՈՐԸ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՐ ԿՅԱՆՔԻՑ ՇԱՏ Է ՍԻՐՈՒՄ»

Նա, ով եղել է Արցախում, նա, ով տեսել է Արցախի բնությունը, արցախցիներին, լսել նրանց բարբառը, կհասկանա, որ այդ երեքը անքակտելիորեն ձուլված են իրար: