Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԱՆՊԱՐՏԵԼԻՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔԸ

Մանկությանս տարիներին իմ հեքիաթը «Սասունցի Դավիթն էր»։ Մինչեւ հայրս որոշեց հեքիաթ հորինել մեզ համար, մեր մասին։ Հեքիաթն այսպես էր կոչվում. «Լուսինե թագուհին եւ Տիգրան Զորավարը»։ Լուսինեն քույրս է, Տիգրանը՝ եղբայրս, բայց մի կարծեք, թե ես հեքիաթում չկայի։ Հեքիաթը հեքիաթ չէր լինի, եթե մեր ամբողջ ընտանիքը չմասնակցեր «տերության սահմանների պաշտպանությանն ու ներքին կյանքին»։ Հայրս ընտրել էր տերության ամենակարեւոր ոլորտները՝ ղեկավար, որը չգիտես ինչու թագուհի էր, ոչ թե թագավոր, զորավար, մշակույթ, որը ես էի ղեկավարում, այրուձիի պատասխանատու կամ, այլ բառերով ասած, զինվոր, որը հայրս էր, եւ մեր կենցաղային խնդիրները, մեր բարեկեցությունն ապահովող խոհարար, որը մայրս էր։

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՇԽԱՐՀԻ»

Սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի բռնցքամարտի միջազգային մրցաշար՝ «Հայաստանն ընդդեմ աշխարհի» խորագրով։ Տեղի է ունենալու հինգ մրցամարտ, հինգ հայազգի մարզիկներ ուժերը չափելու են աշխարհում մեծ հեղինակություն վայելող բռնցքամարտիկների հետ։ Հայաստանը ներկայացնելու է IBO թեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, մրցաշարին մասնակցելու են նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանը, Գաբրիել Տոլմաջյանը, Հովհաննես Ժամկոչյանը եւ Ագնեսա Բոժան։

Հանգստյան մի օր պաշտպանության նախարար Վազգեն Աարգսյանի մեքենան մոտենում է Սեյրան Սարոյանի հրամանատարությամբ գործող զորամասի դարպասներին։ Մեքենան վարում է քաղաքացիական հագուստով նախարարը։ Հերթապահ զինվորը ներկայանում է, ապա խնդրում սպասել, մինչ կզեկուցի հրամանատարին։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑԸ

Հիմնադրվելով 1907թ.` սկաուտական շարժումն Անգլիայից աստիճանաբար տարածվել է Եվրոպայում, հասնելով նաև Հայաստան: Այն ՀՀ-ում նոր փուլ է թևակոխել 1991 թվականին: Որպես շարժում` ԼՂՀ-ում այն սկզբնավորվել է 2010թ. «Հայկի սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից, որն ստացել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությունը: Ու եթե տարբեր երկրներում շարժումը կրում է զուտ հասարակական բնույթ` հենվելով այս կամ այն կազմակերպությունների ու կուսակցությունների վրա, ապա Արցախում այն պետական աջակցություն է ստանում: Ոչ պաշտոնական տվյալներով` աշխարհում կա շուրջ 60 հազար հայ սկաուտ, իսկ Արցախում գրանցված են շուրջ 300-ը:

ԼԱՎ ՍՊԱՆ ԶԻՆՎՈՐԻՆ ՀԱՐԳՈՂ ՍՊԱՆ Է

Օրերս օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում մեկնարկեց ՀՀ ԶՈՒ երիտասարդ սպաների համաբանակային առաջին կոնֆերանսը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ եւ ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում ծառայող երիտասարդ սպաներ։ Քննարկման թեման երիտասարդ սպայի տեղի ու դերի հստակեցումն էր, նրան ներկայացվող պահանջների սահմանումն ու հայ զինվորականի հավաքական նկարագրի ուրվագծումը։

ՀՊԱՐՏ ԵՆՔ ՔԵԶՆՈՎ

Հարգելի խմբագրություն, առաջին անգամ է, որ մենք որեւէ թերթի խմբագրություն նամակ ենք գրում։ Հիմա ենք գրում, որովհետեւ չափազանց ուրախ ենք եւ ուզում ենք, որ մեր ուրախության մասին բոլորն իմանան։ Դեռ նոր՝ հազիվ մեկ-երկու ամիս է, ինչ մեր որդին՝ Հայկ Համբարձումյանը, սկսել է ծառայել ազգային բանակում, եւ արդեն հրամանատարության կողմից շնորհակալագիր ենք ստանում, որում այսպիսի ջերմ խոսքեր են գրված. «Հարգելի տեր եւ տիկին Համբարձումյաններ, զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ՝ հայրենիքի պաշտպանի ոգով որդի դաստիարակելու համար։

ԴՈՒՔ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԶԱՐՄԻՑ ԵՔ ՍԵՐԵԼ

Շատերն էին մտածում, որ ես ծնողներիցս կժառանգեմ բանաստեղծելու ձիրքը, իսկ հայրս այնքան էր համոզված, որ ծննդականիս վրա գրել էր. «Արա Շիրազ՝ ապագա մեծ բանաստեղծ»։ Բայց ես հուսախաբ արեցի մարդկանց եւ ամբողջ կյանքում գոնե մեկ քառատող չհորինեցի։ Իմ նախասիրությունը ուրիշ էր. տակավին երեխա, տարբեր նյութերից արձանիկներ էի պատրաստում։ Մանկության տարիների հիշողություններից թերեւս ամենատպավորիչը իմ առաջին շփումն էր կավի հետ։ Մայրս ուսանում էր Մոսկվայում եւ ինձ տարել էր հետը։ Այնտեղ առաջին անգամ կավից արձանիկներ պատրաստեցի, մայրս իմ «ստեղծագործությունները» ցույց տվեց տաղանդավոր քանդակագործ Արա Սարգսյանին։ Նա հավանեց, ասաց. «Տղադ շնորհք ունի»։ Երբ 11 տարեկան էի, ինձ տարան պիոներ-պալատում քանդակագործություն սովորելու։ Սակայն, երբ տեսա, թե ինչ վարպետությամբ են քանդակում բարձր խմբերի սովորողները, հուսահատվեցի, մտածեցի, որ երբեք չեմ կարողանա այդպես քանդակել եւ էլ պարապմունքի չգնացի։