Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՀԱՅՐԵՐԻ  ՓԱՌՔԻՆ

ԼՂՀ Մարտունու տարածքային զինկոմիսարիատում ուր որ է` պիտի սկսվեր զինակոչիկների բուժզննումը։ Զորակոչային բուժհանձնաժողովի նախագահ, զինկոմ մայոր Գառնիկ Պետրոսյանը բժիշկների հետ կարճատեւ խորհրդակցությունից հետո ներս հրավիրեց ընդունարանում սպասող զինակոչիկների ծնողներին։ Նրանք եկել էին շրջանի գյուղերից, այդ թվում՝ սահմանամերձ։ Նրանցից շատերը նախկին ճակատայիններ են, պատերազմի դաժան դպրոցն անցած մարդիկ։ Զինկոմը բոլորին էլ ճանաչում է անձամբ, ճակատագրական այն օրերին կամավորական ջոկատների շարքերում կռվել են միասին, կողք կողքի, միասին անձնուրաց պաշտպանել ծանր շրջափակման մեջ հայտնված շրջանի սահմանամերձ գյուղերն ու շրջկենտրոնը։

ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՈՒՄԸ՝  ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Բյուրեղավան քաղաքից Արցախյան գոյապայքարին մասնակցած ազատամարտիկներից 14-ը զոհվել են: Նրանցից էր «Արցախ» գնդի հրամանատար Սամվել Վարդանյանը, որի անունով էլ 1994 թ. անվանակոչվել է տեղի դպրոցը:
Նոյեմբերի 2-ին քաջարի ազատամարտիկը կդառնար 60 տարեկան: Դպրոցին հարող տարածքն այդ օրը մարդաշատ էր, քաղաքի նեղլիկ փողոցները դրոշներով զարդարվել էին դեռ վաղ առավոտից: Միջոցառմանը մասնակցելու եկած աշակերտների աչքերում առկայծում էին հպարտությունն ու իրենց հերոս հայրենակցի հիշատակի հանդեպ տածած ակնածանքը:

Մի անանուն հուզմունք էր տիրում դպրոցի դահլիճում-բեմում. մեծ զորավարի, մեծ մտածողի, ազգային արժեքների մեծ կրողի, ցեղապաշտ հայրենասերի կյանքի վերջին հատվածն էր ցուցադրվում։ Բեմում ճակատը միշտ բարձր պահած, ազգին ու հայրենիքին անմնացորդ նվիրված Գարեգին Նժդեհն էր (դերակատար՝ Աշոտ Գալյան) ու հայոց երկրից նրան բաժին հասած մի բուռ հողի լեգենդը։

ՀԱՅՐԵՐԻ ԴԱՍԸ

«ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի հիմնադրումը եւ գործունեությունը» վերտառությամբ այս գրքույկը, մեր հայրերի անցած հերոսական ուղու եւ հերոսական պայքարի մասին է, մեր ժողովրդի աննկուն ոգու եւ անխորտակ կամքի մասին է։ Այն հայ վետերանների միության վերաբերյալ հարուստ եւ ամփոփ տեղեկություններ պարունակելով հանդերձ զուտ տեղեկատվական հրատարակություն չէ, այլ խորապես հայրենասիրական մի ձեռնարկ, որն ընթերցողի հոգում ջերմ ապրումներ ու հայրենիքի նկատմամբ սիրո եւ քաղաքացիական ու որդիական պարտքի զգացումներ է արթնացնում։ Եվ բոլորովին պատահական չէ, որ այն բացվում է նախ անմահ Եղիշեի հայտնի՝ «Մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն» ասույթով, ապա եւ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի խոսքերով՝ ուղղված հայ վետերաններին.

«ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՆ Է»

Արդեն հինգ ամիս է, ինչ տղաս՝ Սարգիս Դավթյանը, ծառայում է հայոց ազգային բանակում։ Ծնողի համար չկա ավելի կարեւոր պարտք, քան մեծացնել հայրենիքի ու ժողովրդի համար պիտանի մարդ, ծնողի համար չկա ավելի մեծ ուրախություն, երբ իր զավակը արդարացնում է սպասելիքները, արժանանում է շրջապատի հարգանքին, սիրուն ու գովասանքին եւ իր վարքով, իր գործերով պատիվ է բերում ծնողներին։ Ես բախտավոր մայր եմ, որովհետեւ կատարել եմ արժանավոր զավակ մեծացնելու պարտքս, մյուս կողմից՝ տեղ ունեմ հպարտանալու, որովհետեւ իմ տղայով հիանում ու հպարտանում են ե՛ւ նրա ընկերները, ե՛ւ բարեկամները, ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ նրա արվեստի երկրպագուները, ե՛ւ բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ առիթ են ունեցել լսելու որդուս նվագը աշխարհի տարբեր երկրներում։

Ո՞ՒՄ ՍԻՐՏՆ Է ՑԱՎՈՒՄ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

Վերջերս որոշ մարդիկ, շահարկելով բանակում սպանված կամ ինքնասպան եղած զինվորների ծնողների վիշտը, փորձում են քաղաքական նպատակներով վարկաբեկել բանակը: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի այս հայտարարության քննարկումով էլ սկսվեց «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հոկտեմբերի 22-ի հաղորդումը: Ա.Հովհաննիսյանի ընդդիմախոսը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էր, իսկ հաղորդումը վարում էր Աննա Իսրայելյանը:

ՄԻ՛ ՏՐՈՐԵՔ ՅՈՒՐԱՅԻՆԻ ՑԱՎԸ

Անկախ պետականություն կերտելու, արեւի տակ սեփական տարածքը նվաճելու, բարեկեցիկ, օրինավոր ու պաշտպանված պետություն կառուցելու այս բարդ ու կորստաշատ ճանապարհը, որով անցնում ենք հիմա, շատ ազգեր հաղթահարել են տասնամյակներ, հարյուրամյակներ առաջ, անցել են նույն դժվարությունների միջով, սխալվելով ու շտկելով սխալները, ձախողվելով ու նվաճելով, կորցնելով ու գտնելով։ Մեզ թերեւս ավելի ծանր ճակատագիր բաժին ընկավ. մեր անկախությանը նախորդեց ավերիչ երկրաշարժը, մեր անկախությունը «նշանավորվեց» պարտադրված պատերազմով։ Մեր բանակաշինությունը սկզբնավորվեց ազատագրական կռվի բոցերում։ Հաղթանակած պատերազմից հետո մենք բառացիորեն գոյատեւման խնդիր էինք լուծում՝ սահմանին ու երկրի ներսում՝ կիսաֆիդայական բանակով, տնտեսական ճգնաժամի, սովի, ցրտի, զրկանքի, գաղթականների ու աղետյալների հոգսերի անհատնում բեռը ուսած ժողովրդի գերմարդկային ջանքերով։