Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՀԻՇԵՆ...

Մարտի առաջին տասնօրյակը մեր զորամասի կյանքում նշանավորվեց մի շարք գեղեցիկ ու անմոռաց միջոցառումներով և հանդիպումներով։ Առաջին միջոցառումը, որին մենք՝ զինվորականներս ու սպաներս, երկարատև էինք նախապատրաստվել և անհամբերությամբ էինք սպասում, նվիրված էր մեր բանակի 20-ամյակին և սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 43-րդ տարեդարձին։

ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԸ

Համազգային պատերազմը ընդհանուր թշնամու դեմ և բոլորին հարազատ հողի համար, բարձրացնում է «մենք»-ի գաղափարը։ Համազգային միասնականությունը դրսևորվում է ոչ միայն ազատագրական պայքարի գաղափարի շուրջ, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ «Մենք»-ը դառնում է մտածելակերպ, հոգեբանություն և պայմանավորում է մարդկանց վարքն ու գործելակերպը։ Պատահական չէ, որ պատերազմի տարիներին մենք ավելի հանդուրժող, բարյացակամ և միասնական էինք ոչ միայն ճակատում, այլև թիկունքում՝ կենցաղային հարաբերությունների մեջ։ Այդ տարիներին մեր հոգեբանության մեջ արմատավորվեց սեփական ուժը կողքինի ուժով պայմանավորելու գիտակցումը, կողքինին կարևորելու պատրաստակամությունը։

ԻՆՉԻ՞Ց ԵՆ ՆԵՂԱՆՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐԸ

Փաստ է, որ կանայք նեղանում են ավելի հաճախ, քան տղամարդիկ։ Պատճառն առաջին հերթին այն է, որ ուժեղ սեռի ուղեղի ձախ կիսագունդն է առավել զարգացած (այն պատասխանատու է տրամաբանության, վերլուծության համար), իսկ գեղեցիկ սեռի` աջ կիսագունդը, որը պատասխանատու է զգացմունքայնության համար։ Այդ պատճառով էլ կանայք ավելի բուռն են արտահայտում իրենց զգացմունքները։

...ՈՉ ՄԻԱՅՆ ԶԵՆՔՈՎ, ԱՅԼԵՎ ՄՏՔՈՎ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 27-ին հանդիպեց պաշտպանության նախարարության Հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցների հետ: Զինծառայողների ազգային ինքնաճանաչողությունն ու հայրենիքի առջեւ պարտքի զգացողությունը բարձրացնելու նպատակով արդեն երկու տարի իրականացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին մասնակցել են հանրապետության հեղինակավոր գիտակրթական 14 հաստատությունների պատմության և մշակույթի 163 գործիչներ` գիտնականներ, արվեստագետներ, պատմաբաններ: Նրանք 368 դասախոսությունով հանդես են եկել ավելի քան 241 զորամասում:

ՉԳՐՎԱԾ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Խորհրդային հայ հասարակության մի քանի սերունդ ապրեց գաղափարական խառնաշփոթի և ձևախեղումների քաոսում։ Կար հասարակության մի շերտ, որը հավատարիմ մնաց այն գաղափարներին, որին դավանել էր։ Մի մասը հարմարվեց իրականությանը, դարձավ խեղված արժեքների կրողը և վերարտադրողը։ Ամեն դեպքում, քարոզվող գաղափարների և իրական արժեհամակարգի անջրպետը որոշակիորեն ազդեց հասարակության հոգեբանության վրա։

Այս խորագիրն էր կրում մարտի 10-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցած բարեգործական համերգը։ Օրվա խորհուրդը՝ Մայրության, գեղեցկության գարնանային տոնն էր։ Տոն, որն իր երգով, բանաստեղծությունների՝ «Իմ վազքն ու քո ծիածանը» նոր ժողովածուի շնորհանդեսով զարդարեց ԿԿԶՀ-ի վիրաբուժական բաժանմունքի հերթապահ բուժքույր Կարինե Մկրտչյանը։

ՀԱՃՈՅԱԽՈՍԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Մեծ է խոսքի ազդեցությունը։ Ճիշտ պահին ասված արտահայտությունը շատ բան կարող է փոխել` անձնական կյանքը, կարիերան, մեր վերաբերմունքն այս կամ այն իրավիճակի հանդեպ։ Առավել մեծ է հաճոյախոսության ուժը, եթե այն հասցեագրված է գեղեցիկ սեռի ներկայացուցչին։ Ժամանակին և ճիշտ հաճոյախոսություն անելը մեծ հմտություն է: Թվում է՝ ավելի հեշտ բան չկա, քան ասել. «Դու գեղեցիկ տեսք ունես այսօր» կամ «Լավ էլ գլուխ հանեցիր այդ բարդ աշխատանքից»։ Բայց պարզվում է՝ շատերը հայտնվում են պարզապես անելանելի վիճակում, երբ գալիս է հաճոյախոսություն անելու պահը։