Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

«ՊԻՏԻ ԱՄԵՆ ՄԵԿՍ ԱՍԵՆՔ՝ ԵՍ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺԸ…»

«Շենգավիթ» ԲԿ փոխտնօրեն և վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, բուժծառայության փոխգնդապետ, Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ Սևակ Շահբազյանը ՀՀ նախագահի հրամանագրով հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով:

ԱՐԵՎՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՄՐԵԼ...

Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի շատ շրջանավարտներ են մասնակցել Արցախյան 44-օրյա պատերազմին, նրանցից հինգը՝ Մովսես Կարենի Սարգսյանը՝ Մոսը, Արթուր Գագիկի Սարգսյանը, Սամվել Գևորգի Խաչատրյանը, Ալեն Լևոնի Մարգարյանը և Նարեկ Արթուրի Խաչատրյանը, զոհվել են ռազմի դաշտում ու …անմահացել հազարավոր լուսեղեն քաջերի պես։

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ 2016 թ. ապրիլյան մարտական գործողություններից հետո անվանական կրթաթոշակները համալրվել են ևս մեկով՝ «Մերուժան Ստեփանյանի անվան» կրթաթոշակով։

«ԵՍ ՈՒԺԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ՈՒՆԵՄ»

Վիրաբ Սիմոնյանի մասին լսել էի մի զրույցի ժամանակ:
-Հզոր, անկոտրում տղա է, 44-օրյա պատերազմի կամավորական: Ասում է՝ մեր ազգի պես ուժեղ, դիմացկուն ու խիզախ չկա: Վստահ է, որ փառահեղ ու հաղթական ապագա ենք ունենալու: Տեսքին նայես՝ ոնց որ վիթխարի կաղնի լինի… բա ինչքա՜ն կարդացած է:

...ՈՐ ՓԱՌԱՎՈՐ ԱՊԱԳԱ ՈՒՆԵՆԱՆՔ

-Եթե քո հոգու խորքում ոտքի ես կանգնել, շտկել ես մեջքդ ու պատրաստ ես անել անհնարինը քո հայրենիքի հզորության համար, քեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող ընկճել: Առավել ևս, երբ կողքիդ մարտական ընկերներդ են՝ աննկուն, չպարտված տղերք, որոնց երազանքները իրենց ոգու պես ամուր են ու համարձակ,- ասում է Ավետ Սուքիասյանը: Նա քառօրյա մարտական գործողություններից վերադարձել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով, մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին:

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ՈՒՐԻՇԸ ՉՈՒՆԵՆՔ

Ինչքան պիտի սիրես Հայրենիքդ, որ մեծ ընտանիքդ թողնես, կամավոր մեկնես վարժական հավաքների։ Այս հարցի պատասխանն էի փորձում ինքս ինձ համար ձևակերպել, երբ բազմազավակ հայրիկի հետ հանդիպման էի շտապում։ Բանաձևը մեկն էր. ուրեմն ընտանիքդ ես անչափ սիրում, որի անվտանգությունն ու բարօրությունը ապահովելու համար էլ նվիրվում ես ամբողջովին։

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 19-ին Կապանի Սյունիք համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, եւ դասարաններից մեկը անվանակոչվեց 44-օրյա պատերազմում զոհված մայոր Էդգար Մաթևոսյանի անվամբ։ Միջոցառմանը կրթօջախի սաները հանդես եկան գրական-երաժշտական ելույթներով, հնչեցրին ռազմահայրենասիրական բանաստեղծություններ ու երգեր։