Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Օրերս լրացել է ռազմական ոստիկանության կազմավորման 30-ամյակը։ Հոբելյանական օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 11-ին այցելել է ռազմական ոստիկանություն:

Շնորհավորելով  ստորաբաժանման ղեկավարությանն ու աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է զինված ուժերում կարգապահության ամրապնդման և իրավակարգի ապահովման գործում ռազմական ոստիկանության դերն ու նշանակությունը:

Ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի ծառայության համար ռազմական ոստիկանության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:

Խորագիր՝ Նորություններ


12/05/2022