Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ



Հոկտեմբերի 14-ին N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքներն ու նախանշվել հաջորդ եռամսյակի անելիքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների վիճակի և այլ հարցերի վերաբերյալ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առկա խնդիրներին ու բացթողումներին, քննարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները:

Զորամիավորման հրամանատարն ամփոփել է խորհրդակցության արդյունքները, տվել հանձնարարականներ և սահմանել կատարման ժամկետներ։ Լավագույն զինծառայողներն արժանացել են խրախուսական պարգևների։

Խորագիր՝ Նորություններ


14/10/2021