Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ



«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պետական բժշկական քոլեջում անցկացվել է միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված տղաների հիշատակին։ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անգնահատելի մասնակցությունն են ունեցել նաև այս քոլեջի ուսանողները․ նրանցից Պողոս Մելիքյանը զոհվել է, Էրիկ Ոսկանյանը անհետ կորած է:

«Կարոտի չնվիրված ծաղիկներ» խորագրով միջոցառումը յուրահատուկ ձոն էր զոհված տղաների մայրերին, քույրերին ու սիրելիներին՝ բոլոր այն չասված խոսքերի ու չնվիրված ծաղիկների փոխարեն, որ էլ երբեք չեն ստանալու իրենց ամենահարազատ մարդկանցից։ Միջոցառմանը ներկա էին Արցախյան ազատամարտում, Ապրիլյան մարտերում և 2020 թվականի պատերազմում նահատակված հերոսների հարազատներ, զինվորականներ, հյուրեր։

Խորագիր՝ Նորություններ


07/04/2021