Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ



ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ

Բարձունքներից մեկի պաշտպանության ժամանակ աչքի է ընկել և խմբի կազմով 2 անգամ շրջափակումից դուրս է եկել ավագ ենթասպա Սասուն Վրեժի Սահակյանը:

 

***

Վիրավոր զինծառայողներին տարհանելիս և առաջին բուժօգնություն ցուցաբերելիս աչքի է ընկել վարորդ-սանիտար, շարքային Սամվել Գևորգի Գրիգորյանը:

Հակառակորդի հրետակոծության տակ բազմաթիվ վիրավորների առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տարհանել բուժծառայության կապիտան Անուշ Լազարի Միքայելյանը:

 

***

Վիրավորների վիրահատական և բուժման գործընթացներին ակտիվորեն և նվիրումով մասնակցելու, տարհանման և բուժծառայության ընդհանուր կենսագործունեությանը նպաստելու համար բուժծառայության մայորներ Արթուր Աշոտի Ջալավյանը, Գենադի Տիգրանի Օրբելյանը, Ծերունի Նորիկի Հովհաննիսյանը, ծառայողներ Արևիկ Ջիվանի Անդրյանը, Լիդա Սպարտակի Աղաբեկյանը, Ջուլիետա Ալբերտի Բաբայանը, Զինաիդա Միքայելի Կոստանդյանը և Սվետլանա Էդուարդի Աբրահամյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների: Իսկ նույն համակարգի ներկայացուցիչներ՝ բուժծառայության մայոր Համեստ Բաբկենի Պետրոսյանը, կապիտան Դավիթ Հակոբի Գրիգորյանը, սանիտար Սոֆյա Բորիսի Սաղաթելյանը, ենթասպա Ռուզաննա Յուրիի Անդրյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:

 

***

Նորօրյա մեր հերոսների մեջ մեծ թիվ են կազմում բուժծառայողները,որոնք, ինչպես միշտ, բարոյական ու մասնագիտական բուրձունքի վրա գտնվելով, նոր նշաձողի են հասցնում ռազմական բժշկի կոչումը:

Վիրավորների տարհանման, վերակենդանացման, անզգայացման, բուժման և հարակից գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար բուժծառայության մայորներ Հովհաննես Ռոբերտի Հովհաննիսյանը, Իշխան Հմայակի Նավասարդյանը և ծառայող Անյուտա Նիկոլայի Թադևոսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների: Իսկ բուժծառայության մայորներ Արմեն Արամայիսի Սարգսյանը, Շալիկո Սամվելի Վարդանյանը, Միքայել Հրանտի Հայրիյանը, Նելլի Սլավայի Մանգասարյանը, Կարեն Պետրոսի Ղուկասյանը, Ռուբեն Վլադիկի Խաչատրյանը, կապիտան Ռուբեն Ստեփանի Խաչատրյանը, լեյտենանտ Հայկ Ռաֆիկի Սարգսյանը, ենթասպա Անուշ Միրիկի Հարությունյանը, ծառայողներ Նարինե Նիկոլայի Սարգսյանը և Ռիմա Նիկոլայի Բեգլարյանը պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալներով:

 

 

***

Հակաօդայիններ՝ավագ լեյտենանտ Ռուբեն Սերյոժայի Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Կամոյի Բաբայանն ու սերժանտ-պայմանագրային Կարեն Արթուրի Գրիգորյանը, գրագետ ու ներդաշնակ գործողությունների շնորհիվ, հոկտեմբերի 19-ին ոչնչացրել են հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք:

Թշնամական 1 տանկ է ոչնչացրել սերժանտ Արտիկ Ալեքսանի Լալայանը: Իսկ մայոր Հակոբ Ռուդիկի Պողոսյանը շարքից հանել է հակառակորդի 7 տանկ:

 

***

Վնասված տեխնիկան առաջնագծից տարհանելու և տեխնիկական ապահովման գործընթացը կազմակերպելու ժամանակ աչքի է ընկել կապիտան Վարդան Էդուարդի Գրիգորյանը:

Նյութական անհրաժեշտ միջոցները բարդ իրավիճակում առաջնագիծ հասցնելու գործում աչքի է ընկել լեյտենանտ Ալիկ Վալերիի Բալայանը:

Ճակատային գծի տարբեր ուղղություններում թիկունքային ու տեխնիկական ապահովման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու ժամանակ, աչքի են ընկել շարքային-պայմանագրայիններ Իգոր Գարիկի Աբրահամյանը, Սոս Ալբերտի Սարգսյանը, Հովիկ Վլադիմիրի Սահակյանը, Վադիմ Հենրիխի Առստամյանը, Վալեր Վաչագանի Աղաջանյանը, սերժանտ-պայմանագրայիններ Մխիթար Ազատի Սևլիկյանը, Արթուր Բենիկի Գրիգորյանը, բանվոր-ծառայողներ Ալեքսեյ Ռիգոլի Հայրիյանը, Միրոն Անատոլիի Պետրոսյանը, Արսեն Եղիշի Բաղդասարյանը, Մխիթար Գեորգիի Պետրոսյանը, Վրեժ Սավադի Առուշանյանը, Վերդի Բենիկի Գասպարյանը, Գագիկ Արտավազդի Գաբրիելյանը, Արթուր Արտյոմի Հովսեփյանը, Վարդգես Պավելի Մելքումյանը, Սուրեն Էնգելսի Գրիգորյանը, Տիգրան Աշոտի Ավագիմյանը, Մելսիկ Ջավադի Բեգլարյանը:

 

***

Հարավարևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ժամանակ հմտությամբ աչքի են ընկել և համատեղ ուժերով հակառակորդի ավելի քան 300 հետևակ ոչնչացրել կապիտան Գոռ Երվանդի Շահբազյանը, կրտսեր սերժանտ Նարեկ Սասունի Մարդյանը, շարքայիններ Գոռ Աշոտի Մարգարյանն ու Արամ Հայկի Հակոբյանը:

Խորագիր՝ #03 (1374) 27.01.2021 - 02.02.2021, Ազգային բանակ


29/01/2021