Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՀԱՎԱՏՆ ԱՌԱՋՆԱԳԻԾ Է ՏԱՆՈՒՄ



ԵՐԲ ՀԱՎԱՏՆ ԱՌԱՋՆԱԳԻԾ Է ՏԱՆՈՒՄՊատերազմական այս իրավիճակում հայ ժողովրդի համախմբումը գերնպատակ է։ Մեր հաղթանակը լինելու է անշրջելի, քանի որ Արցախը պաշտպանում են ամեն պահ սխրանք գործող հզոր տղաները։ Միշտ էլ խաղաղության հասնելն այսչափ ցավոտ է եղել, սակայն մեր պայքարը գաղափարի ու հավատի համար է։ Գաղափարը, որը միշտ առաջնորդել է հայ ռազմիկին։

Այսօր էլ հայ հոգևորականները լծված են հայրենիքի պաշտպանության գործին։ Աստծո առաջնորդությամբ բոլորը մեկնում են պաշտպան կանգնելու մեր սուրբ հայրենիքին, վանքերին, եկեղեցիներին, սրբավայրերին և ամեն մի թիզ հողին։

Վճռական հայ ժողովրդի բազկի ուժը ոչ ոք չունի։ Մենք հայ ենք ու կհաղթենք…

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ


28/10/2020