Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ



Անձնակազմի դաշտային վարժվածությունը կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորումում սեպտեմբերի 15-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ։

Բացազատվել են հրամանատարական կետեր, անձնակազմը հանդերձավորվել է և զբաղեցրել նախորոշված դիրքերը։ Վերադաս հրամանատարությունը հրահանգավորել է զինծառայողներին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, հորդորել առավելագույնս դրսևորել մասնագիտական հմտություններն ու կարողությունները։

Խորագիր՝ Նորություններ


16/09/2020