Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐՔԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ



ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները շրջայց են կատարել Երևանի կայազորի զորամասերում՝ ստուգելու օրվա վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, «Անվտանգության օր» միջոցառումների անցկացումը: Շրջայցի ընթացքում զորքերի ծառայության նախապատրաստության համար շտաբերին ցուցաբերվել է մեթոդական օգնություն:

Զորամասերում ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, պարապմունքների արդյունքում անձնակազմը ձեռք է բերել գործնական հմտություններ` վերակարգի տարրերը ճիշտ կանոնադրային կարգով կիրառելու և անվտանգ ծառայություն իրականացնելու համար:

Խորագիր՝ Նորություններ


03/08/2020