Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻՆ



ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻՆՀուլիսի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին: Զրուցակիցները քննարկել են համագործակցության հետագա ծրագրերն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


13/07/2020