Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՄարտավարական բարդ պայմաններում վաշտի ներդաշնակումը և անձնակազմի մասնագիտական ունակությունները զարգացնելու նպատակով հուլիսի 1-ից 2-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգային վաշտերն անցկացրել են «Վաշտը հարձակման ընթացքում» թեմայով մարտավարական զորավարժություն՝ առանց մարտական հրաձգու­թյան։

Զինծառայողները կատարելագործել են հարձակման կազմակերպման և մարտի վարման հմտությունները, մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում ցուցաբերել բարձր պատրաստվածություն։

 

 

Խորագիր՝ Նորություններ


03/07/2020