Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՅՑ 3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՅՑ 3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄՀուլիսի 1-ին ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա.Հարությունյանի գլխավորած աշխատանքային խումբը ստուգայցով եղել է 3-րդ զորամիավորման հրետանային զորամասերից մեկում:

Ստուգվել են անձնակազմի ֆիզիկական, մարտական և մասնագիտական պատրաստվածությունը, տրվել ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցման արդյունավետության զարգացմանը միտված ցուցումներ:

Աշխատանքային խումբը ծանոթացել է առօրյա ծառայության կազմակերպմանը և վերանորոգման ընթացիկ աշխատանքներին: Զորամասի հրամանատարը ներկայացրել է ռազմական տեխնիկայի և սպառազինության նոր ձեռքբերումները։

Խորագիր՝ Նորություններ


03/07/2020