Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԻՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՎԱՐՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ



1-ին զորամիավորման N զորամասի տանկային ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 2-ին անցկացրել են մեքենավարման պարապմունք: Անձնակազմը  տեղանքի բարդ պայմաններում գործել է վարժ, դրսևորել մասնագիտական բարձր պատրաստություն, և գերազանց  կատարել առաջադրանքը:

Պարբերական բնույթ կրող գործնական պարապմունքները հնարավորություն են ընձեռում տանկիստներին կատարե­լա­գոր­ծե­լու մասնագիտական հմտությունները, լիարժեք տիրապետել մարտական մեքենայի մարտավարական և տեխնիկական բնութագրերին:

Խորագիր՝ Նորություններ


04/06/2020