Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Այցելության ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու համալսարանի տեսական և գործնական դասընթացներին, կուրսանտների մարզումներին: Լրագրողները հետևել են նաև հրետանավորների դաշտային պարապմունքներին, ռազմերթին: Ներկայացվել են հայրենական արտադրության վարժասարքեր, որոնց օգնությամբ ապագա սպաներն ստանում են ստորաբաժանումների ղեկավարման, թիրախների հայտնաբերման և խոցման հմտություններ: Լրագրողները եղել են նաև համալսարանի՝ ժամանակակից սարքավորումներով և անհրաժեշտ գույքով հագեցած մարզասրահում:

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը լրագրողներին ներկայացրել է նաև կրթական հաստատության ընդունելության կարգը: Առաջիկա շաբաթների ընթացքում դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու ընդունելության քննություններին: Համավարակի առկայությունը հաշվի առնելով՝ ռազմական հաստատություն ընդունվելու համար անհրաժեշտ կլինի հանձնել ընդամենը մեկ քննություն՝ մաթեմատիկա առարկայից: Մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել տարածքային զինկոմիսարիատներ:

Խորագիր՝ Նորություններ


19/05/2020