Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «Հրետանային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ ավարտական կուրսի կուրսանտները «Բաղրամյան» զորավարժարանում անցկացրել են գործնական պարապմունքներ:

Մարտական հրաձգությամբ անցկացված պարապմունքների ընթացքում ամրապնդվել են կուրսանտների ստացած տեսական գիտելիքները, կատարելագործվել մասնագիտական հմտությունները:

Խորագիր՝ Նորություններ


19/05/2020