Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



Հաստիքային սպառազինության կիրառման գործնական հմտությունները ստուգելու նպատակով 3-րդ զորամիավորման  N  զորամասի նռնականետային դասակի անձնակազմի հետ անցկացվել են  մասնագիտական պատրաստության պարապմունքներ:

Պարապմունքի ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կ. Մուրադյանը: Ստուգվել են ուսումնանյութական բազայի համալրվածությունը, զենքերը, զինծառայողների մասնագիտական գիտելիքները։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն:

Խորագիր՝ Նորություններ


07/04/2020