Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՀՕՊ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻՆ



ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՀՕՊ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻՆՄարտի 27-ին ԶՈՒ զորավարժարաններից մեկում անցկացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքներ՝ մարտական կրակով։

ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները համաձայնեցված և ներդաշնակ գործողություններով հայտնաբերել, ուղեկցել և դիպուկ կրակով ոչնչացրել են օդային պայմանական թիրախներն ու գրանցել գերազանց արդյունքներ։

Վարժանքների մասնակիցներին և հակաօդային պաշտպանության միջոցների անձնակազմերին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է, որ բարձր պատրաստվածության և հաջողված գործողությունների գրավականը տեսական ու գործնական պարապմունքների շարունակական անցկացումն է։

Վարժանքներին ներգրավված էին հակաօդային պաշտպանության արդիականացված համակարգեր, նորագույն սարքավորումներով և միջոցներով համալրված միավորներ։

Խորագիր՝ #13 (1333) 1.04.2020 - 7.04.2020, Ազգային բանակ


02/04/2020