Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



Զորամասերի հրամանատարական կազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 1-ին զորամիավորումում մարտի 28-ին անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն:

Ստուգվել են անձնակազմի գործողությունները դաշտային պայմաններում, մարտի նախապատրաստման և վարման ընթացքում ստորաբաժանումների փոխգործակցության համակարգման՝ հրամանատարական կազմի կարողությունները:

Զորավարժությանը ներգրավված զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները, անձնակազմը ցուցադրել է բարձր պատրաստություն:

Խորագիր՝ Նորություններ


31/03/2020