Հայերեն | На русском | In English
Ռազմական տեխնիկայի սպասարկման և կիրառման տեսական գիտելիքների ստուգման և մասնագիտական գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է մարտավարական-մասնագիտական պարապմունք:
Ռազմական տեխնիկան դուրս է բերվել կենտրոնացման շրջան, նորմացույցով սահմանված ժամկետներում զբաղեցվել են մարտական դիրքերը, հաջողությամբ կատարվել են առաջադրված ուսումնամարտական խնդիրները: