Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



Անձնակազմի մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:

Կրակային դիրքերի փոփոխմամբ իրականացված գործնական հրաձգության ժամանակ զինծառայողներն անվրեպ խոցել են կրակադաշտի բոլոր թիրախները:

Խորագիր՝ Նորություններ


27/02/2020