Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԵՐԿՕՐՅԱ ՀԱՎԱՔՆԵՐ



Փետրվարի 25-ին և 26-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են երկօրյա հավաքներ:

Հավաքների ընթացքում զինծառայողներին ներկայացվել են հաստիքային ծանր զինատեսակների մարտավարական-տեխնիկական բնութագրերը, մարտական հնարավորությունները: Ցուցումներ են տրվել կցագրված զինատեսակների սպասարկման և կիրառման ժամանակ հնարավոր խափանումների շտկման ուղղությամբ:

Խորագիր՝ Նորություններ


27/02/2020