Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ



ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸԶորամասում ուսումնական տագնապ է. ազդանշանը hնչելուն պես հաշված վայրկյանների ընթացքում զորքը շարք է կանգնում: Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ենք։ Նախքան բանակային ուսումնաշրջանն սկսելը զորամասում ընթանում են մարտավարաշարային պարապմունքներ՝ մարտավարական խնդիրներ կատարելու, զինծառայողների հմտությունները կատարելագործելու նպատակով։

Հրամանատարը հրահանգավորում է զինծառայողներից յուրաքանչյուրին: Զինվորները, ստանալով իրենց ամրակցված զենքերն ու ուսապարկերը, արագ բարձրանում են մեքենաները: Անձնակազմը շարժվում է նախորոշված ուղղություններով՝ կատարելու մարտական խնդիրը: Հրետանավորներն էլ դաշտում բացազատում են ծանր հրետանին ու գործի անցնում: Այստեղ պարապմունքներն ընթանում են պլանի համաձայն՝ որևէ շեղում չկա, քանի որ զինծառայողներից յուրաքանչյուրը վստահ է իր ուժերին և ջանք չի խնայում, որ իր ծառայողական պարտականությունները կատարի անթերի:

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸՆորիկ Կարապետյանը սահմանված ժամկետում հրետանին բերում է մարտական վիճակի ու մեզ վստահեցնում է, որ  կրակը լինելու է անվրեպ: Նորիկն այս զորամասում լավագույններից է՝ լավագույն զինվոր, լավագույն զինակից, լավագույն հրետանավոր. այստեղ նրան հենց այսպես են բնորոշում: «Թե՛ իմ, թե՛ մյուս զինվորների համար ծառայությունը ամենակարևոր պարտքն է: Զինվորը պաշտպանում է  իր հայրենիքը, իսկ հայրենիքը վերացական գաղափար չէ, Հայրենիքը քո ընտանիքն է, սիրելի մարդիկ…»:

Բանակային կյանքն ու առօրյան հեշտ չեն: Հոգևորականի որդի Նորիկն ասում է, որ  բանակային միջավայրում իրենց խնդիրներն ու դժվարությունները հաճախ օգնում են հաղթահարել հենց գնդերեցները. «Մինչև բանակ գալը հայրիկիս հետ միասին զորամասեր էինք այցելում, և ինքը հոգեբանական զրույց էր ունենում զինվորների հետ: Գալով բանակ՝ ես հասկացա, թե որքան կարևոր է հոգևորականի ներկայությունն այստեղ։ Մենք անհրաժեշտության դեպքում դիմում ենք մեր հոգևորականին՝ Ռուբեն սարկավագին, և նա իր զրույցներով, աղոթքներով ու խորհուրդներով մեզ մշտապես օգնում է»:

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ…Արդեն նորեկներն էլ են անցել ծառայության: Թեև նրանք առաջին քայլերն են անում որպես զինվոր, սակայն լավ գիտեն իրենց դերը ու պատրաստակամ են պարտքը հայրենիքի հանդեպ կատարելու ամենայն նվիրումով: Հենց այդ պարտքի գիտակցմամբ է Հարություն Պապեյանը վերադարձել հայրենիք. «Սովորում էի Ռուսաստանում, երբ լրացավ տասնութս, որոշեցի վերադառնալ ու պաշտպանել մեր հողը, հայրենիքը։ Ես իսկապես հպարտ եմ, որ ծառայում եմ Հայոց հողում ու հարազատ ժողովրդին»:

Հարությունի ծնողները շատ հեռու են, նրանց կարոտն ու անհանգստությունն էլ դրանից ավելի է մեծանում, բայց հենց նրանց համար էլ զինվորն առանձնահատուկ շեշտում է. «Այստեղ ես որևէ խնդիր չունեմ, իմ բոլոր հրամանատարները շատ լավն են ու ինձ ամեն հարցում օգնում են։

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸԱրդեն որոշել եմ, որ ժամկետային ծառայությունից հետո մնալու եմ բանակում. ուզում եմ դիպուկահար դառնալ»:

Հաշված օրեր հետո զինված ուժերում կմեկնարկի նոր ուսումնաշրջանը, և մեր բանակի շարքերը համալրած զինվորները կստանան գիտելիք ու փորձառություն, կհմտանան` դառնալով հայրենիքի անվտանգության հուսալի երաշխավորներ:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #7 (1327) 19.02.2020 - 25.02.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/02/2020