Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՊՆ և ՄԱԿ-Ի ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2019Թ. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆԸ



ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՊՆ և ՄԱԿ-Ի ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2019Թ. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆԸՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ամփոփել են 2019թ. իրականացված միջոցառումների արդյունքները և նախանշվել 2020թ. համագործակցության հիմնական ուղղությունները:

Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների կուրսանտներ, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կանանց խաղաղապահ դասակի զինծառայողներ, ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կանանց հետ տարվող աշխատանքների գծով բաժանմունքի սպաներ, այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Ներկայացվել են 2019թ. իրականացված միջոցառումները հետևյալ հիմնական ուղղություններով՝ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման հարցի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հանդիպումներ զինված ուժերի անձնակազմի հետ, վերապատրաստումներ կին զինծառայողների համար, իգական սեռի կուրսանտների և կին զինծառայողների  կարիքների գնահատում  և նրանց խնդիրների քարտեզագրում:

Կլոր սեղան-քննարկման մասնակիցները կարևորել են նմանաբնույթ միջոցառումների շարունակականության ապահովումը և նշել, որ համագործակցության շրջանակներում ձեռնարկված քայլերը նպաստում են պաշտպա­նական հա­մա­կար­գում կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան և հավասար հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ա­պա­հով­ման մշա­կույ­թի ձևա­վո­րմանը:

Խորագիր՝ Նորություններ


22/01/2020